Ողբերգական դեպք. ջրասուզակներն ու փրկարարները ջրամբարում որոնում են տղամարդու դին

Ողբերգական դեպք. ջրասուզակներն ու փրկարարները ջրամբարում որոնում են տղամարդու դին

Իրադարձային Ipress 2021-04-10 18:58:00 864
kf_fyXwG.jpg

iPress.amԱրդեն 10 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ Վահե Մելքոնյանն ու Արթուր Խաչատրյանը ԱԻն ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքի մի խումբ քաղաքացիների հետ Հրազդան քաղաքում գործող «Ծովինար» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Ծովինար» ջրամբարում որոնողական աշխատանքներ են կատարում։

Երեկ, ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ջրամբարի մոտ հայտնաբերվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Ցոլակ Նասոյանի հագուստները և կան տեղեկություններ, որ նա կամ անզգուշաբար ընկել է ջրամբարը կամ իրեն նետել է ջրամբարը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ողջ գիշեր հրշեջներն ու ջրասուզակները կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն դրական արդյունք չի գրանցվել։

Այսօր առավոտյան, ժամը 09։00-ից շարունակվում են որոնողական աշխատանքները։ Ջրամբարի որոշ հատվածների խորությունը հասնում է 3-8 մետրի։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը