Ողբերգական ավտովթար. կա 2 զոհ, 4 վիրավոր

Ողբերգական ավտովթար. կա 2 զոհ, 4 վիրավոր

Իրադարձային Ipress 2021-06-28 20:30:00 519
bgij_C7MWu.jpg

iPress.am-Այսօր՝ հունիսի 28-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի տեղում մահացել են,  4 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝  մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Մկրտչյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը