Ողբերգական ավտովթար. ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի

Ողբերգական ավտովթար. ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի

Իրադարձային Ipress 2021-06-17 22:47:00 1260
yy_EqpGF.jpg

iPress.am- Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52 կմ-ում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, և հրդեհ է բռնկվել։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները վարորդի նստատեղում հայտնաբերել են մոխրացած դի,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հովսեփ Հովհաննիսյանի ու Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը։  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը