Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 7 վիրավոր

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 7 վիրավոր

Իրադարձային Ipress 2021-06-21 19:45:00 966
hnoll_ITFPn.jpg

Այսօր՝ հունիսի 21-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին  դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝  Սևանա լճի ափի  մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու  ոստիկանության ճամբարակի բաժնի պետ Սասուն Հարությունյանը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Կարապետյանն ու Կարեն Հակոբյանը, հիվանդանոցից ահազանգ է  ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Գեղաարքունիքի մարզի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների՝  վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնություհը: Վիրավորներին  առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մի քանի վիրավորների էլ  հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը