Ոչ մի նահանջելու տեղ չկա, հարձակում ամբողջ ռազմաճակատով

Ոչ մի նահանջելու տեղ չկա, հարձակում ամբողջ ռազմաճակատով

Իրադարձային Ipress 2021-09-20 23:24:00 687
xarabax22_bE8qi.jpg

iPress.am Lragir.am-ի զրուցակիցն է պատմաբան, «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը

Պարոն Հարությունյան, ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը անվտանգային խնդիրների լուծման համար։

Հայաստանը պետք է հասկանա, որ սա պետական արժանապատվության, ազգի արժանապատվության հարց է։ Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը՝ թուրքին տեղը դնելու համար, անկախ նրանից դա վերաբերում է Սյունիքին, թե Արցախին, որովհետև այդ բոլորը Հայաստան է։

Հայաստանն այսօր տարածաշրջանի ամենահարուստ երկիրն է, ես դա 100 տոկոսով եմ ասում։ Տարեկան 4 տոննա ոսկի է արդյունահանվում Հայաստանում, դրա հնգապատիկ պղինձ է արդյունահանվում, ունի մոլիբդեն, ուղղակի այս երկրին տեր ու տիրակալ չկա։ Եթե մարդը չմտածի, որ՝ պետությունը դա ես եմ․․․ մարդը ո՞նց կարող է իր արժանապատվությունը գցի ոտքերի տակ։ Մենք պետք է ունենանք արժանապատվություն, պետք է չվախենանք թշնամու քանակից։ Մենք Աստծո ժողովուրդ եղել ենք, պետք է դառնանք Աստծո ժողովուրդ։

Այսօր իշխանությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի հետ պետք է սահմանազատում ու սահմանագծում իրականացվի և հիմքում դնում են ԽՍՀՄ քարտեզները։ Այդ գործընթացների համար ի՞նչ քարտեզներ պետք է հիմք ընդունվեն, ի՞նչ վտագներ է պարունակում սա։

Երբ Հայաստանն ասում է՝ սահմանազատում ու սահմանագծում պետք է իրականացվի, հասկանում ենք, որ սա Հայաստանի խելքի բանը չէ, ավելի վերևից են ասում։ Հիմա, եթե ասում են, մենք ունենք գիտնականներ, որոնք կդնեն քարտեզներ և կապացուցեն, որ Խորհրդային սոցիալիստական հանրապետության սահմանները մինչև 1930-ական թվականները այլ են եղել, քան այն, ինչ ներկայացվում է 1970-ականներին։

Այսինքն, օրինակ, Սյունիքի այդ ամբողջ ճանապարհը եղել է Հայաստանի ներսում։ Ադրբեջանն այդ ճանապարհից մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ է եղել։ Այսօր մեր վարչապետը հայտարարում է, ասում է՝ ադրբեջանցիներն այսօր գտնվում են իրենց հողերում։ Եթե խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետությանը, ապա իրենք գտնվում են Արցախի Հանրապետության զավթված տարածքներում։ Սահմանազատում ու սահմանագծում նաև պետք է անեն 1917-20 թվականների միջազգային ընդունված փաստաթղթերով, երբ Արցախի սահմանի մեջ էին մտնում Գանձակը և մինչև Քուռ-Արաքսի միացման կետը։ Այդ ձևով թող սահմանազատումն անեն։

Մենք ունեցել ենք Արցախի առանձին պետականություն, որն ունի կոնկրետ որոշումներ՝ իր տարածքների մասին։ Այդ ամբողջ փաստաթղթերը վեր հանենք և դրանցով առաջնորդվենք։ Ինչո՞ւ ենք խեղճացել Ադրբեջանի առաջ։ Այո, պետք է խոսենք 1918, 1920 թվականների փաստաթղթերով, Վիլսոնի գծած քարտեզով, որով նաև Արևմտյան Հայաստանի շրջաններն են մտնում ՀՀ կազմի մեջ՝ շուրջ 70 հազար քմ և ելք դեպի ծով։

Հայաստանը պետք է միջազգային կառույցներում այս հարցերը բարձրացնի և խելոք խաղա, ոչ թե ցատկոտելով։ Ցատկոտել ենք, որ մեր գլխին խփել են։ Մենք պետք է իմանանք մեր ուժը, մեր սահմանները, իմանանք ում հետ այս պահին դաշնակցենք։ Եթե դաշնակիցը հաջորդ պահին մեր շահերի դեմ է խոսում, վերջ, ինքը մեր դաշնակիցը չէ։

Մենք այսպես պետք է մտածենք՝ Հայաստանն ունի մշտական շահեր, ինքը չունի մշական բարեկամներ։ Իսկ եթե այն ձևով է լինելու սահմանազատումը, որով այսօվա կառավարությունն է ուզում անել՝ մի կողմ շպրտելով մեր ազգային ու պետական շահերը, դա նշանակում է Հայաստանի վրա խաչ ենք քաշում, վերջ։ Ես չեմ առաձնացնում Արցախը, ինձ համար կա մեկ Հայաստան, Արցախը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանն է։

Հայաստանի Ազգային ժողովն ինչո՞ւ է խուսափում բարձրացնել Արցախի ճանաչման կամ Հայաստանին միացման հարցերը։

Մեր Ազգային ժողովը պատերազմի նախօրյակին ճիշտ քայլ է կատարել, երբ ուզեցել է ճանաչել Արցախի անկախությունը։ Երբ որ կանգ է առել ու չի ճանաչել, դա արդեն եղել է դավաճանություն։ Եթե դու ճանաչում ես անկախությունը, միջազգային հանրությունն ընդունում է քո այդ սահմանները, հետո դու քո ժողովրդով անցկացնում ես հանրաքվե, միանում ես Հայաստանին։ Ինչո՞ւ եք ընկել սարեր-ձորեր, թե՝ բա աշխարհը ինչ պիտի մտածի։ Ես թքած ունեմ, թե աշխարհն  ինչ կմտածի։

Հիմա հատկապես մենք ունենք ամեն ինչ կորցնելու խնդիր։ Մենք ամուր պետք է կանգնենք մեր պահանջների վրա, որպեսզի չկորցնենք նաև Երևանը, որովհետև թուրքն ասում է՝ «Երևանը արևմտյան Ադրբեջան է»։ Ոչ մի նահանջելու տեղ չկա, կա միայն մեկ բան՝ հարձակում ամբողջ ռազմաճակատով։ Նորից պետք է պահանջենք, որ ռուս խաղաղապահները պիտի կանգնեն Արցախի հանրապետության սահմաններին, ոչ թե Լաչինի միջանցքում։ Ադրբեջանը պետք է ռադը քաշի Արցախի Հանրապետության տարածքից։ Դրան զուգահեռ եթե մենք կարողանանք նաև միջազգային խաղաղապահ ուժեր ներգրավել, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն էլ ուժեր բերեն, լավ կլինի։ Մենք պետք է ոչ թե վատ բան խոսենք, այլ հանգիստ ասենք՝ Ռուսաստանը չի կարողանում ամբողջ սահմանով ապահովել անվտանգությունը, մեր ժողովրդի շահերը, դրա համար թող Ֆրանսիան էլ բերի իր զորքը, Ամերիկան էլ բերի։ Դրա համար իմաստություն է հարկավոր։

Մենք չպետք է վախենանք, ասենք՝ բա գիտեք ինչքան զոհ ենք տվել։ Էդ ո՞ր պատերազմից զոհ չենք տվել, բայց խնդիրն այն է, որ այսօր տարածաշրջանում ընկել է հայոց բանակի պատիվը։ Այն բանակը, որը կա, եթե կողքից ոչ մի երկիր չմիջամտի, Ադրբեջանին կհաղթի։ Այսօր մենք ունենք այդ բանակը։ Մեր բանակը շատ է հզոր, բարոյական հարված է հասցվել մեր բանակին։ Ես համոզված եմ՝ այսօր մեր բանակն ունի ամեն միջոց՝ Ադրբեջանին ծնկի բերելու համար։ Բայց Ադրբեջանին Թուրքիան օգնելու է, Պակիստանն օգնելու է, դրա համար մենք էլ պետք է դաշնակիցներ որոնենք։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը