Կրակոց Երևանում. հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ավտոլվացման կետի սեփականատեր

Կրակոց Երևանում. հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ավտոլվացման կետի սեփականատեր

Իրադարձային Ipress 2021-05-13 21:42:00 2118
mhhhhk_JIn7c.jpg

iPress.am- Քիչ առաջ կրակոց է հնչել Երևանում: ժամը  18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի դագաղների  փողոցում կրակոց է հնչել:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է ոստիկանության կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

 Ոստիկանները պարզել են, որ  նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում  հայտնաբերվել են արնանման հետքեր և մեկ կրակված պարկուճ: Դեպքի վայր է  ժամանել նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝  բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները,  կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնաիչ, 24-ամյա  Վաղինակ Բազեյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:  

 Փաստի առթիվ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը  բացահայտելու,  կատարողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու  ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մենակ կրակոցի ձայն լսեցինք, լավ ա միլիցեքը շուտ եկան ու ինչ-որ մի հատ ավտո տարան: Հաստատ կբռնեն էդ կրակողին,  իսկ վիրավորն էլ էս թաղում հայտնի Բաքսյոր Վաղոնա, ով  ձեռի հետ մոյկի գործա անում, քանի որ ունի սեփական ավտոլվացման կետ»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի պահանվող հատուկ տարածք տեղափոխված ավտոմեքենան Toyota է և նշված ավտոմեքենայով են տարել հիվանդանոց: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը