Ողբերգական ավտովթար . վարորդը մահացել է. մանրամասներ

Ողբերգական ավտովթար . վարորդը մահացել է. մանրամասներ

Իրադարձային Ipress 2021-06-20 11:50:00 465
bkpl_kEBbS.jpg

iPress.am- Երեկ՝  հունիսի 19-ին,  հիվանդանոցում մահացել է  Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել  հունիսի 18-ին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ավտովթարի հետևանքով Ս. Մանգասարյանն ու նրա  4 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել էին հիվանդանոցներ:  

Աղբյուրի   տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Սուրեն Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)  հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը , հունիսի 18-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Արցախից Երևան եկող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել:   Խոշոր ավտովթար տեղի էր ունեցել, սակայն ոչ թե ավտոբուս է եղել, այլ՝ մեկ այլ տրանսպորտային միջոց:   

Ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սամվել Մանգասարյանը, իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 192.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 200 մետր գլորվել ձորը:  

Վթարի հետևանքով ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 41-ամյա Իննա Մանգասարյանը, 15-ամյա Դիանա Մանգասարյանը, 10-ամյա Պավլիկ Մանգասարյանը, 36-ամյա Օգսաննա Գաբրիելյանը տեղափոխվել էին Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ս. Մանգասարյանը՝ Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ:  

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն