Ողբերգական դեպք. վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք. վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Իրադարձային Ipress 2021-03-08 19:06:00 1773
nt_Zbs8g.jpg

iPress.am-Այսօր՝ մարտի 8-ին,  ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան  բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Դեքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: 

Աղբյուրի  տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է  կինը:   

Ոստիկանների ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննութուներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը