Պարզվել է, ողբերգական ավտովթարից հետո BMW-ի վարորդին փոխել էին. դատարանը իրական վարորդին ազատ է արձակել

Պարզվել է, ողբերգական ավտովթարից հետո BMW-ի վարորդին փոխել էին. դատարանը իրական վարորդին ազատ է արձակել

Իրադարձային Ipress 2021-01-16 18:54:00 591
ik_xdd16.jpg

Երեկ՝ հունվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Աբաջյանի նկատմամբ:

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտովթարից հետո դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին մեկ այլ անձ է ներկայացել և հայտնել, որ BMW մակնիշի 68 ՍՍ 376 համարանիշի ավտոմեքենան ինքն է վարել, սակայն քննչական բաժինը ստացված տեղեկությունններով պարզել է, որ իրականում BMW-ն վարել է Ա. Աբաջյանը և նրա փոխարեն վարորդ է ներկայացել Երևանի բնակիչ, 23-ամյա Մխիթար Գրիգորյանը

Դատավոր Աննա Դանիբեկյանը` դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննիչի միջնորդությունը, որից հետո Ա. Աբաջյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը:

Նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին Երևանում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Mitsubishi Pajero io-ի վարորդ, Նոր Խարբերդ 27 փողոցի բնակիչ, 31-ամյա Հրանտ Եղոյանի մահվան փաստով:

Վերջինս նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը