Խոշոր ու ողբերգական ավտովթար. վարորդի դին բեռնատարի տակից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈ

Խոշոր ու ողբերգական ավտովթար. վարորդի դին բեռնատարի տակից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2020-10-13 10:14:00 6945
vtar-dfg_N__lo.jpg

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Արամ Փիլիպոսյանը իր վարած Hovo մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարահի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր առաջ ընթանալով՝ բախվել է քարերին, այնուհետև հողաթմբին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Թ. Ա-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և վարորդի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործվել է վերամբարձ կռունկ, քանի որ և ուղևորի, և վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչներ Ռոման Միսակյանի ու Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սամվել Ցուցուլյանը, քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակուն Գրիգորյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։

Փաստի առթիվ Է. Զոհրաբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը