Նշված ժամանակահատվածում քաղաքացիները վարկ վերցնել չեն կարողանա․ նոր նախագիծ

Նշված ժամանակահատվածում քաղաքացիները վարկ վերցնել չեն կարողանա․ նոր նախագիծ

Տնտեսական Ipress 2020-03-10 11:23:00 4104
armeniaforeginremittances_zwG7t.jpg

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարել։

Հեղինակները նշել են, ո օրենքով թեեւ նախատեսված է կրեդիտավորման պայմանագրում արդյունավետ տոկոսադրույքի չափը նշելու վերաբերյալ պարտադիր պահանջ, սակայն փաստացի իրավիճակը ցույց է տալիս, որ վարկառուները շատ հաճախ ստորագրելով պայմանագիրը չեն տեղեկանում այդ տոկոսադրույքի չափի մասին՝ պայմանագրի բավական ծավալուն լինելու պատճառով, իսկ որոշ դեպքերում էլ դրա մասին չեն տեղեկացվում վարկատուների կողմից:

«Թեեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված քայլերը որոշակիորեն նպաստում են սպառողական վարկավորման ոլորտում քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, սակայնբ պետք է նշել, որ ինչպես քաղաքացիների կողմից վարկավորման գործընթացին ոչ պատշաճ վերաբերմունքը, այնպես էլ վարկատու կազմակերպությունների կողմից ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը շատ հաճախ հանգեցնում են անցանկալի խնդիրների առաջացման, որոնցից հնարավոր կլիներ խուսափել՝ վարկերի փաստացի տոկոսադրույքների մասին վարկառուներին հստակ տեղեկացման ապահովման դեպքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան լրացում կատարել, համաձայն որի՝ արդյունավետ տոկոսադրույքի վերաբերյալ նշումն առնվազն պետք է ներառված լինի նաեւ պայմանագրի վերջին հատվածում՝ հաճախորդի ստորագրության համար նախատեսված հատվածից անմիջապես հետո՝ նույն էջում: Սա հնարավորություն կտա վարկառուներին պայմանագրի ստորագրման պահին հստակ տեղեկանալ արդյունավետ տոկոսադրույքի չափի մասին՝ մինչ վարկի ստացման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:

– Հարկ է նշել նաեւ, որ ինչ-ինչ պատճառներով՝ քաղաքացիները հաճախ դիմում են վարկ ստանալու համար օրվա գիշերային ժամերին, լինելով ոչ սթափ վիճակում, հաճախ նաեւ տարված խաղադրույքներ կատարելու եւ մոլեխաղերի մոլուցքով: Արդյունքում, գիշերային ժամերին արագ գումարի հասանելիությունը, հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել այն ստացող անձանց համար: Ավելին, որոշ դեպքերում էլ գիշերային ժամերին գրավատներում գրավադրվող ոսկյա իրերը կամ կենցաղային տեխնիկան լինում են գողացված, եւ տվյալ դեպքերում վարկ ստանալը նաեւ գողոնից արագ ազատվելու միջոց կարող է հանդիսանալ: Այսպիսով, ակնհայտ է, որ գիշերային ժամերին սպառողական վարկերով տրամադրված գումարների օգտագործումը չի կարող լինել հիմնավորված, հետեւաբար դրա հնարավորության առկայությունն առաջացնում է հավելյալ սոցիալական ռիսկեր:

Ելնելով վերոգրյալինց, առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ավելացնել նոր դրույթ, համաձայն որի՝ կարգելվի կրեդիտավորման պայմանագրի կնքումը (այդ թվում՝ առցանց եղանակով վարկի հաստատումը) ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում»,-նշված է նախագծում:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը