Ողբերգական ավտովթար Երևանում. ուղևորը տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար Երևանում. ուղևորը տեղում մահացել է

Իրադարձային Ipress 2021-03-16 19:16:00 2505
nnnf_VObay.jpg

iPress.am-Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:00-ի սահմաններում Դավիթ Բեկի  փողոցում բախվել են  «Բոգդան»  և  Foton մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Foton-ը  մխրճվել է հարևանությամբ գործող «Ֆլեշ»  բենզալցակայանի մեջ,  նյութական վնաս պատճառելով թե՛ բենզալցակայանին, թե՛ այնտեղ կայանված Mercedes մակնիշի  ավտոմեքենային,այս մասին հայտնում է Shamshyan com-ը

 Վթարի հետևանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղևորը,  ըստ դեպքի վայրում հավաքվածների,  իրեն ավտոմեքենայից դուրս է  նետել, երբ վարորդը հայտնել է, որ  մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել և իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել է: 

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման  կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  բաժնի պետ   Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գեղամ Գալստյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ  Գ. Գալստյանի  որոշմամբ հարուցվել է  քրեական գործ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ  մասի հատկանիշներով:

Ժամանել է  նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  վարորդների և մահացածի ինքնությունը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը