Ունենք կորցրած դիրքեր, տասնյակ զոհեր. Արայիկ Հարությունյան

Ունենք կորցրած դիրքեր, տասնյակ զոհեր. Արայիկ Հարությունյան

Բանակ Ipress 2020-09-27 22:51:00 4134
bff_YdMYf.jpg

Հարձակումն սկսվեց սահմանի ողջ երկայնքով՝ Օմարից մինչեւ Արաքս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արդյունքները՝ ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ եւ հարավային թեւում: Ունենք տասնյակ զոհեր, տասնյակ վիրավորներ:

Ունենք տասնյակ վիրավորներ ու զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Առաջին զոհն ունեցել ենք առավոտյան Մարտունիում: Կարծես նույնը, ինչպես ապրիլյան օրերին, բայց մասշտաբներն անհամեմատելի: Ամբողջ երկայնքով մեկ:

 

Ուզում եմ ասել, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան: Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը, անօդաչուներ եւ ինքնաթիռներ: Այդ նույն F-16-ները, որոնք ամսից ավելի գտնվում են Ադրբեջանի տարածքում սովորական զորավարժության անվան տակ, օգտագործել են մեր դեմ առավոտից մինչեւ այժմ: Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: Ոչ միայն ինքնաթիռներ, անօդաչուներ, այլեւ առկա են զորամիավորումներ, զինվորականներ եւ այլն: Չեմ խոսում այլ երկրներից կամավորականների ու վարձկանների մասին: Արցախը կռվում է  միայն օգտագործելով Արցախի ՊԲ ուժերը: Իհարկե, կլինեն նաեւ կամավորներ միայն Հայաստանից»,-ասաց նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը