Տղամարդը սպանել է ընկերոջ որդուն՝ իր դստեր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու և գումար շորթելու համար

Տղամարդը սպանել է ընկերոջ որդուն՝ իր դստեր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու և գումար շորթելու համար

Իրավունք Ipress 2021-07-01 21:18:00 1089
nfij_DP8xA.jpg

iPress.am- Արմավիրի մարզում տղամարդն սպանել է ընկերոջ որդուն՝ իր 16-ամյա դստերն անարգելու և դրանից հետո նրանից գումար և ոսկյա զարդեր շորթելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ աղջկա հայրը սպանությանը պատրաստվել է 4-5 օր։ Մասնավորապես, տեղեկանալով, որ իր ընկերոջ որդին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր անչափահաս՝ 16 տարեկան դստեր հետ, ապա նրանից գումար և ոսկյա զարդեր շորթել, որոշել է վրեժխնդիր լինել։

Դեպքից 4-5 օր առաջ տղամարդը ձեռք է բերել որսորդական երկարափող հրացանը, կարճացրել դրա փողը, խզակոթը և պահել իր տանը, այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերել երիտասարդի հետ՝ գումարային հարցերի շուրջ։ Դեպքի օրը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել երիտասարդի հետ, պայմանավորվել հանդիպման մասին, ապա հրացանը դրել ավտոմեքենայի մեջ և ուղևորվել դեպի Արմավիրի մարզ՝ երիտասարդի հետ հանդիպման։

Պայմանավորված վայրում նկատելով, որ երիտասարդն իջնում է մեքենայից, աղջկա հայրը երեք անգամ կրակոց է արձակել երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով գլխի, որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել աղջկա հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության համար, վերջինս կալանավորվել է։ Հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Այժմ քրեական գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են