Քիչ առաջ ArmLur. am-ին հայտնի դարձավ, որ այսօր Վարդենիսի Բանավան թաղամասում 40-ամյա Վահան անունով տղամարդու ինքնազգացողությունը փողոցում վատացել է: Այդ պահին տղամարդու հետ եղել է նրա կինը` Ստելլան:
Այնուհետև պատահական անցորդներ են օգնության հասել, Շտապօգնություն զանգահարել: Պարզվել է, որ տղամարդը սրտի կաթված է ստացել և տեղում մահացել: