Տղամարդը հայհոյել ու հարվածել է «Հայփոստի» հղի աշխատակցուհուն, կոտրել գույքը Video

Տղամարդը հայհոյել ու հարվածել է «Հայփոստի» հղի աշխատակցուհուն, կոտրել գույքը Video

Իրադարձային Ipress 2022-01-18 19:43:00 1083
haypost_6OqJK.jpg

«Հայփոստի» հղի աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում։ Մի տղամարդ մտել է Երևանի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ ցանկանում է ստանալ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը։ «Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել է, որ նրա անունով ծանրոց չկա։

«Պատասխանը լսելուց հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը»,–նշված է հաղորդագրության մեջ։ Ներկաներից մեկն ահազանգել է ոստիկանություն։

Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները օպերատիվ կերպով ճշտել են տղամարդու ինքնությունն ու ձեռնարկել որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։Հունվարի 14-ին ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերել ու բերման են ենթարկել։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվել, ապա կալանավորվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը