Անգլիայում իշխանությունները ծնողներին կոչ են արել երեխաներին թույլ չտալ դիտել «Կաղամարի խաղը» սերիալը

Անգլիայում իշխանությունները ծնողներին կոչ են արել երեխաներին թույլ չտալ դիտել «Կաղամարի խաղը» սերիալը

Իրադարձային Ipress 2021-10-18 20:31:00 1065
the-squid-game_L1AQ5.jpg

Անգլիական Բեդֆորդշիրի խորհուրդը ծնողներին կոչ է արել իրենց երեխաներին թույլ չտալ դիտել Netflix  հոսքային ծառայության հիթ համարվող «Կաղամարի խաղը» (The Squid Game) սերիալը: Ինչպես նշում է The Guardian-ը, պատճառը սերիալում առկա գրաֆիկական պատկերներն են ու բռնության տեսարանները:

Կենտրոնական Բեդֆորդշիրի խորհրդի կրթության հարցերով անվտանգության թիմն էլեկտրոնային փոստով նամակներ է ուղարկել ծնողներին՝ խորհուրդ տալով նրանց «զգոն լինել, քանի որ երեխաներն ու դեռահասները կրկնօրինակում են խաղերն ու բռնությունները» այդ սերիալից:

Նշվում է, որ վեց տարեկան երեխաները դպրոցական խաղահրապարակում կրկնօրինակում են սերիալում ներկայացվող ավանդական մանկական խաղերը, որոնք «Կաղամարի խաղ»-ում մահացու հետևանքներ են ունենում պարտվողների համար: Դրանում պարտք ունեցող մասնակիցները մանկական խաղեր են խաղում հանուն կանխիկ գումարի, սակայն ձախողման դեպքում նրանք գնդակահարվում են:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Հվան Ջոն Հեքի «Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալը, որը պատմում է գոյատևման դաժան խաղերի մասին, դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը:

««Կաղամարի խաղը» պաշտոնապես ունի 111 միլիոն երկրպագու, ինչն այն դարձնում է մեր երբևէ ամենամեծ սերիալի մեկնարկը»,- Twitter-ում գրառում է կատարել Netflix-ը:

Պրեմիերայի օրվանից (25 օրվա ընթացքում) սերիալը 111 միլիոն դիտում է հավաքել։ Դա նշանակում է, որ «Կաղամարի խաղն» առաջ է անցել ամերիկյան «Բրիջերթոններ» սերիալից, որը ցուցադրության առաջին շաբաթների ընթացքում ընդհանուր առմամբ 82 միլիոն դիտում է հավաքել։

Հարավկորեական սերիալը Netflix-ի չարտերը գլխավորել է 90 երկրում: Netflix հոսքային ծառայությունը գնահատում է, որ «Կաղամարի խաղը», իրեն կբերի գրեթե 900 միլիոն դոլար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը