Թուրքիա գնացող գումարը դառնում է հայ զինվորի վրա ուղղված գնդակ. էկոնոմիկայի նախարար

Թուրքիա գնացող գումարը դառնում է հայ զինվորի վրա ուղղված գնդակ. էկոնոմիկայի նախարար

Տնտեսական Ipress 2020-12-26 19:43:00 639
bhj_F5wzb.jpg

Գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է հայ զինվորի վրա ուղղված գնդակ. պետք է հնարավորինս քիչ փող ծախսել այդ ուղղությամբ։ Նման հայտարարություն է արել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով դեկտեմբերի 31-ից Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքին։ Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա հետ հարցազրույցը։

«Վերջին մի քանի ամիսներին էկոնոմիկայի նախարարությունն ինտենսիվ աշխատել է բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ հնարավոր է խնդիրներ առաջանային թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Լուծել ենք բոլոր խնդիրները»,–ասել է Քերոբյանը հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` թուրքականին կփոխարինեն ԵԱՏՄ և ԵՄ երկրներից, Չինաստանից, ինչպես նաև Վրաստանից ներմուծվող ապրանքները։ Ինչ վերաբերում է այդ համատեքստում հայկական շուկայի զարգացմանը, ապա նախարարը նշում է, որ առաջին հերթին հայկական ապրանքը պետք է լինի որակով։ Ըստ Քերոբյանի` հայկական արտադրանքն իրավունք չունի արտադրվելու միայն Հայաստանի համար. պետք է ինչ–որ բան արտադրել` մտածելով աշխարհի մասին։

«Մենք ամեն կերպ հորդորում ենք Հայաստանից Թուրքիա մտնող գումարի խնդիրն ընկալել ամենայն խորությամբ և հայրենասիրությամբ. 99 տոկոսով մեզ դա հաջողվում է»,–ասում է էկոնոմիկայի նախարարը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում թուրքական ապրանքների ներմուծման 6-ամսյա ժամանակավոր արգելքը։


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը