Օդում են Թուրքիայիին պատկանող F-16 կործանիչները, օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են. Արծրուն Հովհաննիսյան

Օդում են Թուրքիայիին պատկանող F-16 կործանիչները, օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են. Արծրուն Հովհաննիսյան

Բանակ Ipress 2020-09-30 10:50:00 1431
Հետևեք մեզ՝ Telegram-ում
korcanich_rv1Re.jpg

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։

«Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»,- նշել է նա։

Ավելի վաղ Հովհաննիսյանը գրել էր, որ Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է։ Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները։

Поделиться
Класс
Send