Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է․ մամուլի խոսնակ

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է․ մամուլի խոսնակ

Բանակ Ipress 2020-12-03 14:31:00 10113
adrbejancinery-syuniqum_mpYs9.jpg

Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները երեկ կեսօրին սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ դուք պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ղեկավար մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը:

«Մեր տղաները կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ և նրանից հանձնարարություն են ստացել, որ մեկ քայլ անգամ հետ չգնան: Ադրբեջանցիները նշել են, որ դրանք իրենց դիրքերն են: Մեր տղաներն ասել են՝ մենք ճիշտ դիրքերում ենք և չենք կարող հետ գնալ և առաջարկել են մի քիչ այնկողմ դիրքավորվել:

Տեղ համայնքը 60 կմ սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ, այս պահի դրությամբ իրենք փորձում են հերթով մոտենալ մեր պաշտպանական հենակետերին, բայց մեր տղաները անդրդվելի են, իրենց տեղից չեն շարժվում, կանգնած հսկում են սահմանները»,- նշեց խոսնակը:

Արևիկ Աբելյանը նշեց, որ ադրբեջանցիների հետ զրույցը ադրբեջաներեն վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, որից հետո ադրբեջանցիներն առանց կոնֆլիկտի հեռացել են՝ ասելով, որ կգնան, կճշտեն, սակայն թեման դեռ չի փակվել:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը