Ծառուկյանի անակնկալը Վանեցյանին

Ծառուկյանի անակնկալը Վանեցյանին

Քաղաքական Ipress 2020-07-04 15:30:00 1830
tsarukyan-vanecyan__TXx4.jpg

1in.am

Որպես Հայաստանում ընդդիմադիր ամենամեծ ուժ, որպես խորհրդարանի երկրորդ ուժ՝ «հակառուսականության» դեմ պայքարելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հետաքրքիր իրավիճակ է ստեղծում նրա ներկա կամ պոտենցիալ դաշնակիցների՝ ՀՅԴ և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների համար:

Ինչպես հայտնի է, նրանք ստեղծել են աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված երեք կուսակցությունների ներկայացուցիչները պետք է քննարկեն համախմբման գործընթացի ճանապարհը: Այդ իմաստով հետաքրքիր է՝ Ծառուկյանի հայտարարությունը քննարկված ճանապարհի մա՞ս էր երկու մյուս գործընկերների համար, թե՞ անակնկալ:

Այն, որ առնվազն Արթուր Վանեցյանը քաղաքականությանը մերձենալուն զուգահեռ գործնականում չէր թողել կասկածի տեղ, որ դիրքավորվելու է ռուսական կողմնորոշման տիրույթում, պարզ էր: 

Բայց հենց դրանով իսկ իրավիճակը դառնում է ավելի ինտրիգային, որովհետև դիտարկելով Ծառուկյանի հայտարարությունը հնարավոր տարբեր տողատակային վարկածներով՝ իսկ քաղաքականությունը գործնականում երբեք միաշերտ չէ, հնարավոր է եզրակացնել, որ ԲՀԿ նախագահը ռուսական կողմնորոշման դաշտն առաջնորդելու հարցում մրցակցում է Արթուր Վանեցյանի հետ: Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանը կամ նրա դեմքով գործող տնտեսա-քաղաքական ավելի լայն շրջանակ, գուցե ընդհուպ ռուսական դաշտից, փորձում է ՌԴ քաղաքական վերնախավին հավաստիացնել, որ չկա ձևավորվելիք ներքաղաքական «բևեռի» առաջնորդի կարգավիճակում Ծառուկյանին Վանեցյանով փոխարինելու անհրաժեշտություն: Իսկ այն, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդի համար խնդիրն առնվազն այդ դաշտում է՝ վեր է կասկածից:

Հազիվ թե ԱԱԾ նախկին պետը քաղաքականություն է մտել ընդամենը Գագիկ Ծառուկյանի քաղաքական «բեկ վոկալ» լինելու համար: Արթուր Վանեցյանն անշուշտ ներառվել է քաղաքական գործընթաց առավել մեծ հավակնությամբ, և նույն հավակնությունն է նրան տարել ԲՀԿ-ի հետ գործակցության: Այդ գործակցության ռազմավարական նպատակն անշուշտ ոչ թե ԲՀԿ-ի ստվերում մնալն է, այլ հակառակը՝ աստիճանաբար ԲՀԿ-ին ստվերելը:

Ծառուկյանն ըստ երևույթին լավ է պատկերացնում, որ գործընթացը կարող է պարունակել իր ձեռքով Արթուր Վանեցյանի համար շագանակ հանելու տրամաբանություն: Այդ իմաստով ԲՀԿ նախագահի հայտարարությունը պարունակում էր նաև, այսպես ասած, քաղաքական ապահովագրության նկատառում՝ սահմանելով իր համար պայքարի, այսպես ասած, բավականին բարձր նշաձող, երբ պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը