Տրանսգենդեր տղամարդը ծննդաբերել է և քննադատել բուժանձնակազմին՝ «մայրիկ» բառի համար Photo

Տրանսգենդեր տղամարդը ծննդաբերել է և քննադատել բուժանձնակազմին՝ «մայրիկ» բառի համար Photo

Իրադարձային Ipress 2021-12-23 23:40:00 2067
transgender_57cIB.png

ԱՄՆ-ում տրանսգենդեր Բենեթ Կասպար-Ուիլյամսը երեխա է լույս աշխարհ բերել և քննադատել բուժանձնակազմին իրեն «մայրիկ» անվանելու համար, քանի որ ինքը կին չէ: Արտասովոր իրավիճակի մասին պատմել է Mail Online-ի խմբագրությունը։

Նշվում է, որ հրապարակման 37-ամյա հերոսն իր «տղամարդկային» էության մասին իմացել է ընդամենը 10 տարի առաջ։ Մինչ այս Լոս Անջելեսի բնակչուհին աղջիկ էր և դաստիարակվել է որպես աղջիկ։ 2019 թվականին Կասպար-Ուիլյամսն ամուսնացել է իր ընտրյալ Մալիքի հետ, որից հետո զույգը ցանկացել է երեխաներ ունենալ։ Բենեթը որոշել է, որ պատրաստ է ծնող դառնալ և այդպես էլ արեց։ 2020 թվականի հոկտեմբերին զույգը տղա ունեցավ։

«Ես միշտ գիտեի, որ իմ մարմինը կարող է հղիանալ, բայց ես չէի ուզում դա անել, քանի դեռ չսովորեցի առանձնացնել մարմնի գործառույթները սեռի մասին որևէ պատկերացումից: Երբ ես սովորեցի մտածել իմ մարմնի մասին որպես գործիք, այլ ոչ որպես գենդերային կարծրատիպերի հավաքածու, հասկացա, որ կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին ուզում եմ և դրա հետ միասին երեխա ծնել»,- ասել է տղամարդը։

Կասպար-Ուիլյամսը քննադատել է իր նկատմամբ բուժանձնակազմի վերաբերմունքը հղիության և ծննդաբերության ժամանակ։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուներ հարթ կուրծք և փարթամ մորուք, սակայն իրեն էլի կին էին ասում, ինչը վիրավորական է իր համար։

«Նույնիսկ փարթամ մորուքով, հարթ կուրծքով և բոլոր փաստաթղթերում «արական» սեռի նշիչով մարդիկ չէին կարող ինձ չանվանել «մայրիկ» կամ «տիկին», - ասել է նա՝ եզրակացնելով, որ երեխա կրելը ամենադժվար բանն է եղել իր կյանքում։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը