Պարետատան նիստից հետո ճեպազրույց են տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՆ Արսեն Թորոսյանը:
«Երեկ երեկոյից մենք արդեն չունենք կորոնավիրուսով վարակված հիվանդներ, որոնք տանն սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին:
Կարող ենք փաստել, որ այս խնդիրը մենք հաղթահարել ենք»,- պարետատան նիստից հետո ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ ծանր վիճակում կա 504, ծայրահեղ՝ 123, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված՝ 44 քաղաքացի:
Նախարարը նաև հորդորեց առավել լուրջ վերաբերվել կանխարգելիչ կանոններին՝ նշելով, որ դրանք երկարաժամկետ բնութ են կրելու: