Տեսախցիկները ֆիքսել են` ինչպես են Գորիսում առևանգում 22-ամյա աղջկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսախցիկները ֆիքսել են` ինչպես են Գորիսում առևանգում 22-ամյա աղջկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրավունք Ipress 2021-02-08 19:58:00 22350
bdf_IdAxO.jpg

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Գորիսում 22-ամյա մի աղջկա առևանգում` նրան նստեցնում են ավտոմեքենան և տանում անհայտ ուղղությամբ։

ՔԿ–ն հայտնում է, որ Գորիսի 30-ամյա բնակիչն իր եղբոր, մորեղբոր որդու և երկու ընկերների հետ նախապես պայմանավորվել է ամուսնության նպատակով առևանգել Գորիս քաղաքի 22-ամյա բնակչուհուն։ Հունվարի 13-ին` ժամը 09:30-ի սահմանում, տեղեկանալով աղջկա քաղաքի կենտրոնական հատված մեկնելու մասին, վերոհիշյալ անձանց հետ գնացել են Գ. Աշոտի փողոցում գտնվող «Զառա» խանութ-սրահի մոտ և սպասել աղջկա ժամանելուն:

Ժամը 10:15-ի սահմանում տղաները, նկատելով 22-ամյա աղջկան, նրա կամքին հակառակ առևանգել են վերջինիս և ավտոմեքենայով նրան տեղափոխել Արարատի մարզի Հայանիստ բնակավայր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Գորիս համայնքի 30-ամյա բնակչին և մասնակից 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1990թ. ծնված նույն համայնքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման օժանդակելը) 2-րդ մասի 1-ին կետով:

22-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը