ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. տեսախցիկն արձանագրել է տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահն ու ավտովթարը

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. տեսախցիկն արձանագրել է տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահն ու ավտովթարը

Իրադարձային Ipress 2021-05-17 18:58:00 5085
nnp_kCZzH.jpg

iPress.am- Երեկ՝ մայիսի 16-ին, Երևանում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, տեղի ունեցած տատիկի, նրա աղջկա և թոռան վրաերթի պահը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում «Հայաստան» հանրախանութի հարևանությամբ վրաերթի ենթարկվածների, վարորդների ինքնությունը:  

Պարզվել է՝ Dodge մակնիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ,  31-ամյա Տիգրան Թովմասյանը, ով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Լուիզա Սիմոնյանին, 4-ամյա Գարիկ Ս.-ին և 61-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Վրաերթի ենթարկվածներից Լ. Սիմոնյանն ու  Լ. Հովհաննիսյանը  տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գարիկ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Dodge-ի վարորդ Տ. Թովմասյանը՝  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Պարզվել է նաև՝  կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ,  39-ամյա Սարգիս Ալեքսանյանը  իսկ Toyota-ն՝ Երևանի բնակիչ,  34-ամյա Իգիթ Հակոբյանը: Dodge-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 16-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև Dodge-ը բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին:  

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:

 Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

 Վրաերթ-վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը