ՏԵՍԱՆՅՈՒԹ` Սոսի Խանիկյանի վրաերթի դեպքից

ՏԵՍԱՆՅՈՒԹ` Սոսի Խանիկյանի վրաերթի դեպքից

Իրադարձային Ipress 2021-03-03 02:08:00 27213
sosi-xanikyan_Y2PyR.jpg

iPress.am- Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու  այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Բոշյանն աշխատոմ է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես փոխտնօրեն, իսկ մահացած Ս. Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։  Ս․ Խանիկյանը հայտնի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն էր։

Նա բազմաթիվ ճանաչված երգերի խոսքերի հեղինակն էր, հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» և այլն...

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:20- սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա  Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400  մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի  ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի  1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Հովիկ Հարությունյանն ու Տիգրան Գևորգյանը:   Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է, ինչի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Գասոյանի գլխավորությամբ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը