Թաթուլը միայն վերջին օրը հակառակորդի 5 տանկ է խոցել, 6-րդը չի հասցրել. իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաթուլը միայն վերջին օրը հակառակորդի 5 տանկ է խոցել, 6-րդը չի հասցրել. իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2020-10-16 23:16:00 6495
Հետևեք մեզ՝ Telegram-ում
bdi_gTcHy.png

Tert.am-ը գրում է 

Թաթուլ Թովմասյանը պատվով երդվեց ու պատվով էլ պահեց երդումը. անձնվիրաբար ծառայեց հայրենիքին: Թաթուլը հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքներն ու...ինքն իրեն: Պատերազմից առաջ Թաթուլը զանգել է հորն ու զգուշացրել՝ պատերազմ է, գնում է կռվելու:

«Այդ օրը զանգեց, ասաց՝ պա՛պ, կռիվ եմ գնում, հրամանատարի հեռախոսից եմ զանգում, էլ չենք կարող խոսել, ասացի՝ զգույշ կլինես, տղաս: Թաթուլս ասաց՝ հիշում եմ, պա՛պ ջան, լավ հիշում եմ, որ ասում էիր՝ կա՛մ վահանով, կա՛մ վահանի վրա: Պատվով կռվեց տղաս, հետ եկավ…բայց վահանի վրա հետ եկավ». – պատմում է Թաթուլ Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը:

Թեժ մարտերում 18-ամյա Թաթուլը մեկը մյուսի հետևից ոչնչացրել է հակառակորդի տանկերը: Իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում. միայն վերջին օրը 5 տանկ է խոցել: 6-րդը չի հասցրել: Կյանքի ու մահվան սահմանագծին Թաթուլը վճռական որոշում կայացրեց. զոհասեղանին դրեց իր կյանքը՝ փրկելով ընկերոջը: Թաթուլը զոհվել է սեպտեմբերի 29-ին: Առավոտյան:

Թաթուլի ավագ եղբայրը ծառայել ու հիմա էլ ծառայում է հայրենիքին. Սմբատը ռազմական բժիշկ է: Թաթուլի համար ավագ եղբայրը կամքի ու քաջության սիմվոլ էր: Սմբատն արձակուրդում է եղել, երբ պատերազմի լուրը տնից տուն է հասել: Առանց վարանելու հավաքվել է ու կրկին ճակատ մեկնել:

Թաթուլը սովորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Ընտրել էր Ատոմային էներգետիկայի բաժինը: Բանակից պիտի վերադառնար ու աշխատեր: Մինչև զորակոչվելը հորն էր օգնում՝ գյուղատնտեսական գործերում, բայց հետաքրքրված էր մարքեթինգով: Երազում էր զորացրվելուց հետո գալ տուն ու բակում տեսնել իր նոր մեքենան:

«Բերեց մի գանձանակ դրեց սեղանին ու ասաց՝ պապ ջան, ձեռքիդ մանր գումարը կգցես մեջը, որ գամ, բացենք, ինձ մեքենա առնենք: Ես էլ ընթացքում ինչքան գումար ունենում էի, գցում էի: Արդեն մտածել էինք՝ ինչպես ենք էդ մեքենան բերելու բակում կանգնեցնենք ու անակնկալ անենք Թաթուլին». – պատմում է Թաթուլի հայրը:

Հայրը մտադիր է ավտոմեքենայի համար հավաքած գումարը վիրավոր զինծառայողների բուժմանը նվիրաբերել: Թաթուլի բարությունը պիտի շարունակվի նույնիսկ իրենից հետո:

Թաթուլը հոգատար զավակ էր, հոգատար եղբայր ու հոգատար ընկեր: Հոգատարությունը դրսևորվել է դեռ մանուկ հասակից: Բարություն էլ սահմաններ չէր ճանաչում: Դրսում շուն ու կատու տեսնելիս Թաթուլը երբեք անտարբեր չէր անցնում: Երբ պարկը ձեռքին տուն էր մտնում, տանն արդեն գիտեին՝ ընտանիքի նոր անդամներ են ավելանալու:

Կենսախինդ տղան սիրում էր համեղ ուտելիքներ, նաև համեղ պատրաստում էր: Եթե Թաթուլը խոհանոցում էր, ոչ ոք սոված չէր մնում:

«Գնում էր խոհանոց, ինչ-որ բան էր պատրաստում ու ստիպում էր, որ բոլորս ուտենք: Կապ չունի՝ սոված ենք, թե ոչ, կամ ուզում ենք ուտել, թե ոչ: Պիտի ուտեինք». – պատմում է Թաթուլի քույրը՝ Լիլիթը:

Հայրենասիրությունը Թաթուլի հոգում խոր արմատներ է գցել դեռ դպրոցական տարիներից: 3-րդ դասարանում Թաթուլը հայրենիքի մասին շարադրության մեջ գրել էր՝ թող բոլորս ապրենք խաղաղ: Հետո մի տառի փոփոխությամբ փոխել նաև նախադասության ամբողջ իմաստը. թող բոլո՛րը ապրեն խաղաղ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում

Поделиться
Класс
Send
astxagushak-2_aCfIl.jpg

Աստղագուշակ՝ մարտի 19-ի համար

pashinyani-avtosharasyuny_Ehnqp.jpg

Երևանում Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցել են ազդանշաններով ու «դավաճան» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

exanaky-kcrti_5w1kn.jpg

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Եղանակը ՀՀ-ում

sirusho_Oc8rb.jpg

Նրա անձնական թիկնապահները. Սիրուշոյի նոր հրապարակումը. ՖՈՏՈ

jur-chi-lini_HGXtM.jpg

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը. Հասցեներ

trichqner-hayastanic_1JVbK.jpg

Որքան արժեն Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին

surb-ejmiacin-mayr-ator_e2epm.jpg

Լուսանկարները Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ներսից․ Հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

zatik-mereloc_mdYkk.jpg

Արդյոք Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքային կլինի, թե ոչ

garik-horomyan_zXB1X.jpg

«Գոնե աղջիկներիս հրաժեշտ տայի, չհասցրեցի»․ մայոր Գարիկ Հուռումյանի վերջին խոսքերը

avtovtar-1_UKkTG.jpg

Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

rublin-tankacav_5qind.jpg

Ռուբլին թանկացավ․ ԿԲ նոր փոխարժեքներ հրապարակեց

avtovtar-vraert_7XSX8.jpg

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում․ Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար