Տաթև Սարգսյանին տանից դուրս հանելու մասին. Դիանա Տոռեսի նոր բացահայտումը. ՖՈՏՈ

Տաթև Սարգսյանին տանից դուրս հանելու մասին. Դիանա Տոռեսի նոր բացահայտումը. ՖՈՏՈ

Life Ipress 2020-09-23 19:15:00 2757
ht_-vKdp.jpg

Tert.amLife-ը գրում է.

Վերջին օրերին համացանցում բուռն արձագանք գտավ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև ծագած սկանդալը. Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր նկարները հրապարակվեն Դիանայի նկարների կողքին, քանի որ դա իրեն պատիվ չի բերում:

Դիմահարդարն այդ հաղորդագրությունը ցույց էր տվել Դիանային, ով Ինստագրամի իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին` անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթևը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:

Երեկ Տաթևը Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց, որ հարցը տեղափոխել է իրավական հարթակ, արդեն դատարան է դիմել: Tert.am Life-ը կապ հաստատեց Դիանայի հետ, ով ասաց, որ Տաթևի դատարան դիմելու մասին համացանցից է տեղեկացել:

«Այդ մասին իմացա համացանցից, դատարանից ծանուցում դեռ չի եկել: Չեմ պատրաստվում դատարան գնալ, անհրաժեշտության դեպքում իմ փոխարեն կգնա իրավապաշտպանը` որպես լիազորված անձ: Եթե առանց ինձ անհնար լինի, ես կգնամ: Դեռ չեմ մտածում դատարանում հաղթելու մասին, այդ հարցերով իմ իրավապաշտպանը կզբաղվի: Այդ առումով լարվածություն ընդհանրապես չեմ զգում: Ոչ մի նյութական վնաս չեմ վճարելու, ինքը պետք է վճարի, իմ պատվի մասին է խոսել, ինքն է սկսել: Ես անպատի՞վ եմ, ուրեմն, ես եմ պատիվ պահանջում: Իմ պատվին ի՞նչ է եղել, որ իմ պատվից է խոսում»,-ասաց Դիանան: 

Դիանայի խոսքով` Ինստագրամում հրապարակումներ անելիս իրադարձությունների նման զարգացման սպասել է. «Սպասում էի նման արձագանքի, որովհետև նրա նման մարդիկ հարցերն այլ կերպ պարզել չեն կարող, վնաս հատուցելու միջոցներով են պարզում: Նա ցիտատների տակ է մնացել, ցիտատներն անգիր է արել, իբրև շատ գրագետ կին է: Շատ գրագետ կին է, ուղղակի հիացած եմ նրանով»

Դիանան ասաց, որ հիմա էլ իր ասածներից հետ չի կանգնում. «Ինչ կա, ես ասել եմ, իմ ասածներից հետ չեմ կանգնում: Ապացուցելու ոչինչ չունեմ, դա ճշմարտություն է, ինքն էլ լավ գիտի այդ մասին: Պարզ է, որ պետք է իրեն անմեղի տեղ դնի` մարդկանց աչքից չընկնելու համար: Պարզ է, որ պետք է ասեր, թե իմ ասածներն ապատեղեկատվություն են, այլ կերպ չէր կարող լինել: Ամենամեծ ցինիկն ինքն է, թող հիշի իր արածներն ու ապրած կյանքը: Ինչ գրել եմ, հաստատ ճիշտ է, ինքն էլ լավ գիտի այդ մասին: Անուններ նշել չեմ կարող, ինքը լավ գիտի, բայց ինչ կա, ինքն է անձամբ եկել մեր տուն ու ինձ պատմել, թող լավ հիշի»:

Տաթևն ասել էր, որ Դիանան նաև սպառնացել է իրեն, բայց ինքը մեծահոգի կգտնվի և այդ մասով քրեական գործ չի հարուցի: «Ես նրան չեմ սպառնացել: Ընդամենը Ինստագրամի իմ էջում, լրատվամիջոցների միջոցով ասել եմ, որ եթե պատահական դիմացս դուրս գա, իր համար լավ չի լինի»,-նշեց Դիանան:

Տաթևը նաև ասել էր, որ Դիանայի «իրեն նույնիսկ իր հայրը չի սիրում» նախադասությունը պետք է գտնի իրավական հիմնավորում, ինչին ինքը սրտատրոփ է սպասում: Դիանան ընդգծեց, որ այդ մասին ինքը լսել է. «Ճիշտն ասած, ես լսել եմ, որ Տաթևը խնդիրներ է ունեցել ծնողների հետ, նրան անգամ տանից դուրս են արել: Զայրացած լինելով` նման բան գրել եմ, բայց չեմ փոշմանում ոչնչի համար»:

 

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը