Թալիբները կրակում են օդակայան գնացողների ուղղությամբ, «գողերին» կապում են բեռնատարից և պտտում քաղաքով մեկ. ինչ է կատարվում Քաբուլում (լուսանկարներ, տեսանյութ)

Թալիբները կրակում են օդակայան գնացողների ուղղությամբ, «գողերին» կապում են բեռնատարից և պտտում քաղաքով մեկ. ինչ է կատարվում Քաբուլում (լուսանկարներ, տեսանյութ)

Իրադարձային Ipress 2021-08-18 15:43:00 438
talibner_Ckqg-.png

Աֆղանստանում իշխանության եկած «չափավոր» թալիբները սկսել են փողոցներում բռնել ենթադրյալ գողերին և պատժել նրանց կապելով բեռնատարներին ու պտտելով Քաբուլով մեկ: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, բացի այդ, թալիբները կրակում են մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձում են փախչել՝ գնալով ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող օդակայան: Ծայրահեղական շարժման գրոհայինները նաև տնից տուն են գնում՝ գողերին հայտնաբերելու համար:

Պարբերականը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ է կատարվում մայրաքաղաք Քաբուլի փողոցներում «Թալիբանի» իշխանության գալուց հետո: Այսպես կոչված՝ «փրկության հրեշտակները» կասկածյալ «գողերին» դուրս են հանում իրենց տներից և հրացանի սպառնալիքի տակ քաշ տալիս փողոցով, ապա շարք կանգնեցնում պատերի տակ:

Հրապարակված կադրերում երևում է, որ մոտակայքում կանգնած է ճանապարհային ոստիկանը, որը միայն երթևեկությունն է կարգավորում և թվում է, թե ոչինչ չի անում կամ չի կարող անել թալիբների կոշտ «դատաստանը» կանխելու համար:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը