Արտառոց դեպք․ թալանել են գերությունից վերադարձած տղայի տունը

Արտառոց դեպք․ թալանել են գերությունից վերադարձած տղայի տունը

Իրադարձային Ipress 2021-02-17 17:53:00 990
geriner-43_XVzAh.jpg

Գերությունից վերադարձած վիրավոր զինծառայողներից մեկի ընտանիքը օրեր առաջ, որդու վերադարձի առթիվ կազմակերպած մատաղի արարողությունից հետո տուն վերադառնալով, տեսել է տունը թալանված։ Արցախի պատերազմի ընթացքում կամավոր պատերազմ մեկնած Ս.Ա.-ն վիրավորվել էր Հադրութում դիպուկահարի կրակոցից, փամփուշտը մտել էր ոտքից, դուրս եկել ողնաշարի կողային հատվածից։

Այդ վիճակում նա գերեվարվել էր։ Հայրենիք է վերադարձել անցած տարվա դեկտեմբերին՝ 43 այլ գերիների հետ։ Գերության մեջ գտնվելու 55 օրերի ընթացքում նրան որևէ բուժօգնություն չի տրամադրվել, նույնիսկ փամփուշտի դուրս եկած տեղում վերադառնալուց հետո էլ ընկույզի մեծությամբ անցք է եղել։

Ա. Ս.-ի մայրը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, փետրվարին սկզբին լրանում էր որդու 25-ամյակը։ Քանի որ որդին համեմատաբար կազդուրված էր, որոշում են նաև մատաղ անել։ Հավաքվել են Կոտայքի մարզում գտնվող իրենց գյուղի ռեստորանում։ Ժամը 23։00-ին մոտ տուն վերադառնալով՝ տեսել են դուռը կոտրած։

«Աննկարագրելի վիճակ էր տանը։ Շատ բան չեն տարել, մենք ոչ ոսկի ենք ունեցել, ոչ գումար։ Ուղղակի երևույթն է ցավալի։ Երևի մտածել էին գերությունից վերադարձած որդուս օգնություն են տվել, եկել էին դրա հետևից։ Բոլորն այստեղ գիտեն, որ այս պահին ոչ ես, ոչ ամուսինս չենք աշխատում, եկամուտ չունենք»,- ասում է մայրը։

Ընտանիքն առավել վիրավորված ու նեղված է ոչ թե գողոնի չափից, չնայած տարել են նաև տղայի գերությունից վերադառնալու առթիվ որպես աչքալուսանք բերած թանկ կոնյակներն ու մոր համար շատ մեծ արժեք ունեցող ոսկե կախազարդերը, այլ գողերի անամոթությունից ու իրավապահ մարմինների անգործությունից կամ դանդաղկոտությունից։

Կինն ասում է՝ դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել ոստիկանությանը, ապա նաև հայտնել են իրենց կասկածների մասին, տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, սակայն մինչ օրս ոչ մի նորություն չկա։

«Տղաս էլ շատ ծանր տարավ, ասում է՝ ըսենց ծնունդ է լինում։ Մտածում է՝ գյուղում տեղի ունեցած մյուս գողությունների նման սա էլ կքնացնեն, կգնա»,- նշում է մայրը։

Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, ոստիկանության Եղվարդի բաժնից փոխանցել են, որ գործով զբաղվում է քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեից ասացին՝ կպատասխանեն ավելի ուշ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը