«Սյունիք» օպերացիան. Լավրովի պլանի ընդլայնված գործարկումը Հայաստանի հարավում իրական է դառնում

«Սյունիք» օպերացիան. Լավրովի պլանի ընդլայնված գործարկումը Հայաստանի հարավում իրական է դառնում

Իրադարձային Ipress 2021-04-22 13:26:00 1842
rus-xaxaxapah-1_bRYuS.jpg

iPress.am-Ըստ զլմ-ների՝ Նիկոլ Փաշինյանը վերջին պահին է որոշել մեկնել Սյունիքի մարզ, գիշերով, Կոտայքի մարզի փոխարեն: Փաշինյանը հաստատ գիտեր, թե ինչ ընդունելություն է սպասում իրեն: Դա իհարկե պատճառ չէ, որ երկրի ղեկավարը չմեկնի որեւէ մարզ: Խնդիրն այստեղ քաղաքական այն ֆոնն է, որն արագորեն պայթեց այցի օրերին, տեղեկատվական ահռելի աղմուկով: Հնարավոր է, որ Փաշինյանի մոտ խանդ է առաջացել այն կապակցությամբ, որ նախագահ Արմեն Սարգսյանին Սյունիքում ընդունել են պատշաճ, ներկայացրել իրավիճակը եւ առաջարկել ուղիղ կապ նախագահականի հետ:

Թեեւ, հետաքրքիր տեղեկատվություն եղավ այն մասին, որ այցից առաջ նախագահը «թույլտվություն է վերցրել» սյունեցիներից: Սյունիքի մարզի համայնքապետերը նոյեմբեր 9-ից հետո ընդգծված ընդդիմադիր դիրք են բռնել, սակայն խնդիրը զուտ քաղաքական դիրքավորումը չէ՝ առկա է խորացող անվստահություն ու հոգեբանական ու այլ բնույթի «օտարման» գործընթաց, կենտրոնական իշխանության ապիկարության ու երեւանյան քաղաքական դասի անհամարժեքության ֆոնին: Երեկվա իրադարձությունները, որոնք մանրամասն լուսաբանվեցին հայկական զլմ-ներում, ավելի են ընդգծում այս հանգամանքը:

Ոմանք Նիկոլ Փաշինյանի այցը մեկնաբանում են «Սյունիքը միացնելու» տեսանկյունից, ոմանք՝ որ նա ցանկանում էր ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակը մարզում՝ միջանցքի վերաբերյալ առաջիկա որոշումների համատեքստում, ինչը չստացվեց: Հնարավոր են այլ տարբերակներ եւս, որոնք լրացնում են իրավիճակը եւ գլխավոր խնդիրը՝ Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել Սյունիքում Լավրովի ծրագրի ընդլայնված իրագործմանը «Արցախի սցենարով»:

Դրա հեռանկարը չտեսնելու տալը ոչինչ չի փոխում, այդ թվում՝ նման հեռանկարի բացառումը: Սյունիքի մարզում ռուսական ռազմաբազայի տեղակայման, «անվտանգության նոր համակարգի կառուցման», Մեղրիի հաղորդակցությունների հանդեպ ՌԴ ՖՍԲ-ի վերահսկողության պայմանավորվածությունները, միջանցքը պատերազմով բացելու Բաքվի պերմանենտ սպառնալիքների «համալիրը» կասկած չեն թողնում այդ մտադրությունների հարցում:

Դրա համար անհրաժեշտ է նախ Սյունիքի մարզի «ներքին օտարումը» եւ անպաշտպանության զգացումը, որը անվտանգության սպառնալիքների գեներացման պայմաններում ստեղծում է գործողությունների անհրաժեշտ ֆոնը: Հայաստանի կառավարության, քաղաքական ուժերի գերակշիռ մասի գործունեությունն ուղղված է այդ անհրաժեշտ ֆոնը ստեղծելուն: Գիտակցաբար թե ոչ՝ էական չէ քաղաքականության համատեքստում:

Սա պետք է բոլորը հաշվի առնեն՝ քաղաքականության էությունը հենց նման դետալներից իրավիճակը «հավաքելն» է, որը հաջողությամբ իրագործվում է անհամարժեք ու պրիմիտիվ, մանր ռազբորկաների հակված քաղաքական համակարգերի պայմաններում: Հայաստանի Սյունիքի մարզի «արցախացումը» կոնկրետ հեռանկար է՝ արդեն փորձարկված մեխանիզմներով, ռուս-թուրքական հերթական «բարդ օպերացիայով», ընդ որում՝ ժամանակային սուղ հատվածի համար: Այս ծրագրերին դիմադրություն է պետք՝ սա է գլխավոր խնդիրը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/22/636148/ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը