Շուրջ մեկ ժամ է ինչ Սյունիքի մարզի մեծ մասը հոսանքազրկված է: Տեղի բնակիչները հայտնում են, որ տևական ժամանակ է՝ լույս չկա Քաջարանում, Կապանում, Գորիսում, Մեղրիում:
iPress.am-ը կապ հաստատեց ՀԷՑ՝ պարզելու համար տարածքային հոսանքազրկման պատճառը և մեզ պատասխանեցին, որ վթար է տեղի ունեցել: «Մոտակա 2 ժամվա ընթացքում հոսանքի մատակարարումը կկարգավորվի»,- iPress.am-ին փոխանցեցին ՀԷՑ-ից:
