Սյունիքի մարզպետի որդիներին առևանգել են

Սյունիքի մարզպետի որդիներին առևանգել են

Իրադարձային Ipress 2021-05-24 13:16:00 14247
syuniqi-marzpet-l_vr1yx.jpg

Սյունիքում լուրեր են պտտվում այն մասին, որ Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը առևանգել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդիներին։ Բանն այն է, որ օրեր առաջ էլ մամուլը գրել էր, որ մայիսի 11-ին՝ ժամը 22:00-ի սահմանում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի էին ենթարկել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար 37-ամյա Գոռ Մինասյանին և նրա եղբորը՝ 30-ամյա Զարզանդ Մինասյանին: 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձեց հերքել լուրը, սակայն ասացինք՝ ըստ լուրի՝ առևանգողը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, ինչ-որ խնդիրնե՞ր կան Ձեր որդու հետ, մարզպետը զարմացավ․ «Չէ, չէ, իրենք փոքր տղայիս հետ ընկերներ են»։ 

Հետաքրքրվեցինք՝ մայիսի 13-ին տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ծեծի են ենթարկվել Գոռ Մինասյանն ու նրա եղբայրը՝ Զարզանդ Մինասյանը, կապ ունի՞ իր և իր որդիների հետ, թե՞ ոչ՝ Պողոսյանը բացասական պատասխան տվեց։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց եղբայրը՝ Զարզանդ Մինասյանը․ «Ես էդ հարցերին չպատասխանեմ, Գոռը կզանգահարի կպատասխանի»,- ասաց նա և անմիջապես անջատեց հեռախոսը։

Մենք կրկին զանգահարեցինք և ասացինք՝ այսինքն կարո՞ղ ենք ենթադրել, որ ամեն դեպքում, եղել է նման բան և խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, Զարզանդ Մինասյանն ասաց․ «Տենց ոչ, կարելի ա ասել՝ ոչ»,- ասաց նա, այնուամենայնիվ, հաստատելով լուրի իսկությունը։

Հարցին՝ միմյանց հետ խնդիրներ ունե՞ք, Զարզանդ Մինասյանն ասաց․ «Չէ, չէ, խնդիր չկա։ Գոռին կասեմ կզանգահարի, կպատասխանի»,- նշեց նա և կրկին հեռախոսն անջատեց։ 

Թեև երկուստեք փորձում են ամեն կերպ հերքել լուրը, սակայն մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ, ըստ էության, կա նման բան։ Շարժառիթն էլ հավանաբար վերոնշյալ դեպքն է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը