Suzuki-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս շպրտվել և հայտնվել է BMW-ի սրահում և տեղում մահացել

Suzuki-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս շպրտվել և հայտնվել է BMW-ի սրահում և տեղում մահացել

Իրադարձային Ipress 2023-07-20 13:40:00 411
vraert_C3UDH.jpg

Երեւանում, հուլիսի 19-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:45-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենան Ագաթանգեղոս 28/6 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և ընկել BMW մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա՝ ողջ մարմնով հայտնվելով ավտմեքենայի մեջ:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, BMW-ի վարորդին էլ օպերատիվորեն ժամանած շտապօգնություն բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Suzuki-ի վարորդին բժիշկները նույնպես տեղափոխել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները, որոնք դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը