Մոսկվաբնակ գործարարը պնդում է, որ Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել (ֆոտո)

Մոսկվաբնակ գործարարը պնդում է, որ Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել (ֆոտո)

Իրադարձային Ipress 2020-07-22 13:32:00 1329
Հետևեք մեզ՝ Telegram-ում
suqiasyan_opuzc.png

NEWS.am–ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։

Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը NEWS.am–ին հայտնեց, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ)  թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։

«Ինձ զանգահարեցին, ասացին, որ մորքուրիդ տղայի հետ կապված խոսակցություն կա, 2016թ. իրար հետ գործ եք արել, իրեն փող ես պարտք։ Ասացի՝ դուք դրա հետ ի՞նչ կապ ունենք, ասացին՝ արի, կխոսենք»,–ասաց մեր զրուցակիցը։

Գործարարը պատմեց, որ տարիներ առաջ Մոսկվայում մորաքրոջ որդու հետ շինարարության հետ կապված գործ են սկսել, սակայն չեն հաջողել և ֆինանսական վնասներ են կրել, այնուհետև մորաքրոջ որդին պահանջել է  վերադարձնել իր ներդրած գումարը, մինչդեռ Կարապետյանը պնդում է, որ ամեն ինչ օրինական է եղել, և ինքը որևէ մեկին գումար պարտք չէ։ 

«Գնացի Սիլաչիի կողմերը, իրենց տարածքն էր, Ռուբենն ու ախռանիկներն էին։ Ռուբենն ասաց՝ մեր փողն ա, մեզ պետք ա տաս էդ փողը, ասացի՝ ես ոչ մեկին փող պարտք չեմ։  Սկզբում ասացին, իբր 80. 000 ԱՄՆ դոլար եմ պարտք, հետո՝ 200.000 դոլար։ Ռուբենն ասաց՝ քեզ  երկու օր ժամանակ, եթե 200.000 դոլար չբերես, ուրեմն տունդ վարի կտանք, տանդ տեղն էլ գիտենք, քեզ էլ գիտենք։ Ես ասացի՝ ոչ մեկին էլ պարտք չեմ, ու էդ խոսքիս վրա Ռուբենն էր ու իր ախռանի պետ Արտաշը սկսեցին հարվածել ինձ, դեմքիս ու գլխիս էին խփում, քիթս ջարդել են։ Ինձ ասացին՝ աջ ու ձախ չանես, ոչ մի տեղ չգնաս, չբողոքես, մեկ ա՝  վարչապետն էլ ա մեր յանից, ոստիկանությունն էլ»,–ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ամբողջ գիշեր անցկացրել է հիվանդանոցում, որտեղ քթի վիրահատության է ենթարկվել, սակայն, հաշվի առնելով որ կորոնավիրուսով պայմանավորված  հիվանդանոցում տեղ չի եղել մնալու, գնացել է տուն։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 22—ին ժամը 4–ին, ոստիկանության Էրեբունի բաժնում քաղաքացին հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախորդ օրը ժամը 23–ին Զավարյան փողոցում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Поделиться
Класс
Send
img3318_AkPgR.jpeg

Լույս չի լինի Հազարավոր հասցեներում

img9045_AU2EO.jpeg

«Կրակոցները հա՛մ գիշերն են եղել, հա՛մ առավոտը»․ Սոթքի բնակչուհի (տեսանյութ)

img9042_lBJ1b.jpeg

«Արա Դեղտրիկյանի նման արտիստին պետք է հուղարկավորեին թատրոնից»․ Արտաշես Ալեքսանյան

img3188_H_soi.jpeg

Կարևոր լուր մայրության նպաստի վերաբերյալ

img9041_OFtbi.jpeg

«ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ»․ Նաիրի Հոխիկյան

img9039_U7xdT.jpeg

Հնդկաստանում տղամարդը փորձել է հեռացնել սեփական կույր աղիքը «Յութուբ»-ում դասընթաց դիտելուց հետո

img7002_4EzJ-.jpeg

ՀՀ-ի համար վիճակը ծանր է. ի՞նչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև

img4986_pH3pK.jpeg

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

img2855_H-R8E.jpeg

Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում. մանրամասներ

img9036_Dw8CX.jpeg

«Պայման է դրվել, որ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)

img9032_Yze-c.jpeg

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

img7870_FmYmI.jpeg

Եռացրած ճաշի կաթսան շրջվել է 3 մանկահասակ երեխաների վրա. այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց