Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. Գլխավոր շտաբի հայտարարությունը

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. Գլխավոր շտաբի հայտարարությունը

Բանակ Ipress 2021-02-25 12:57:00 2301
onik_r2nFI.jpg

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է: 

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ:

Հայտարարությունը ստորագրել են.

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Անդրանիկի Աբրահամյան

ՀՀ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Ջանիբեկի Փարվանյան

ՀՀ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյան

ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Թեմուր Նորիկի Շահնազարյան

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Սամսոնի Հարությունյան

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Գրիշայի Վարդանյան

ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Ժորայի Մաթևոսյան

ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ռոմիկ Պողոսի Մարգարյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Ռազմիկի Մուրադյան

ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետ, գնդապետ Սուրեն Ալյոշայի Հարությունյան

ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ալիբեկի Ասլանյան

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, Բ/Ծ գնդապետ Սահակ Ռոբերտի Օհանյան

ՀՀ ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Վասպուրակի Նշանյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԷՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արթուր Սերգեյի Կումելով

ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչության պետ, գնդապետ Վարդան Մանվելի Սահակյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Արա Միքայելի Պետրոսյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գրիգորի Գևորգյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Էդիսոնի Ասրյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Ռազմավարական պլանավորման վարչություն պետ, գնդապետ Արմեն Արամայիսի Առստամյան

ՀՀ ԶՈՒ ՊԳ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Յակովի Սեյրանյան

ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Աշոտի Քոչարյան

ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչու- թյան պետ, գնդապետ Արամ Ժորայի Գրիգորյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության համալրման վարչության պետ-ԳՎՊ տեղակալ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության Զորահավաքային վարչության պետ, գնդապետ Գագիկ Բենիկի Ղուլյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Տեղեկատվական վերլուծական Վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Լեւոն Միշայի Դավիդյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության Հատուկ նշանակության եւ զորային հետախուզության վարչության պետ, գնդապետ Արտակ Սաշիկի Ասատրյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության ռադիոէլեկտրոնային եւ տեխնիկական միջոցներով հետախուզության վարչության պետ, գնդապետ Արթուր Ալբերտի Թեւանյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայության պետ, գնդապետ Ռուստամ Աշոտի Կարապետյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ ստանդարտացման եւ չափագիտությանծառայության պետ, գնդապետ Գեորգի Աշոտի Վարդանյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ-գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, Գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Կարլենի Պողոսյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, փոխգնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյան

ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Համլետի Պողոսյան

ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Ռոբերտի Հարությունյան

ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրով

ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Էմիլի Բուդաղյան

ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդիայի Գրիգորյան

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն