Աստղագետները հաստատում են. Սպիտակ Ցուլի տարին մեծ հաջողություններ կբերի․․․

Աստղագետները հաստատում են. Սպիտակ Ցուլի տարին մեծ հաջողություններ կբերի․․․

Life Ipress 2021-02-17 20:58:00 5991
Հետևեք մեզ՝ Telegram-ում
spitak-cul_B3l_x.jpg

Աստղագետներն ասում են, որ Սպիտակ Ցուլի տարին կուրախացնի նրանց, որոնք վերջին ժամանակներս մաս-նագիտական ու ֆինանսական խնդիրների էին բախվել, չէին կարողացել գործերում հաջողության հասնել բարդ իրավիճակների պատճառով:

Առնետները — կարող են իրենց լավագույնս դրևորել մասնագիտական ոլորտում: Ճիշտ է, դրա համար ստիպված են լինելու նոր բան սովորել, ինչի վրա էլ արժե կենտրոնանալ տարվա սկզբին: Նրանք հնարավորություն կունենան ուղղել նախ-կինում գործած սխալները, հանգիստ վերջ տալ այն հարաբե-րություններին, որոնք խանգարում էին առաջ շարժ-վել: Ամենակարևորն այն է, որ մի ծայրահեղությունից մյու-սին չնետվեք, այլ հետևողական գործեք:

Ցուլերը — կստանան այն աջակցությունը,որի կարիքը վերջին շրջանում շատ էին զգում և իրենց ավելի ինքնա-վստահ կզ-գան: Կհեշտանա վաղուց դրված նպատակներին հասնելն ու տարիներ շարունակ հանգիստ չտվող հարցերը լուծելը: Հնարավորություն կունենաք արժանի պարգև ստանալ ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Ան-ցյալում կմնան խնդիրները, կյանքի շատ բնագավառներում կվերականգնվի արդարությունը: Մար-դիկ, որոնք նեղացրել էին ձեզ, կզղջան դրա համար:

Վագրերը — կսկսեն իրենց կյանքում ինչ-որ բան փոխել: Լավ է, եթե դա անեն առանց շտապելու.նախ անհրա-ժեշտ է ռազմա-վարություն մշակել, իսկ հետո նոր միայն՝ գործել: Առանց կորուստների չի լինի, բայց այդ կո-րուստները հաճախ հնարավոր կլինի լրացնել: Աշխատանք սովորականից շատ է լինելու: Հնարավոր է՝ կայուն ու մեծ եկամուտի նոր աղբյուր հայտնվի, բայց այդ փողերը հեշտ չեն տրվելու:  

Կատուները — կամ ճագարները իրենք իրենցից գլուխ կհանեն, հրաժեշտ կտան պատրանքներին, իրերին կս-կսեն իրատեսորեն նայել ու շատ օգտակար բաներ կանեն:Նրանց ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքիր տարի է սպասվում, որը հաճելի անակնկալներով, անսպասելի իրադարձություններով ու գրավիչ պատմություն-ներով լի կլինի:Շատ երա-զանքներ իրականություն կդառնան, եթե ձեռքերը ծալած չնստեք:

Վիշապները — կկարողանան վերահսկել իրենց կյանքը: Եկել է այն տարին, երբ կարելի է, ավելին՝ պետք է ո-րոշումներ ընդունել, պատասխանատվություն ստանձնել, հմտորեն ղեկավարել ուրիշներին, անել ամենն, ինչ ավելի վաղ եք մտածել: Իրադարձություններն արագ կզարգանան,բայց հազիվ թե ձեզ փակուղու առաջ կանգ-նեցնեն: Ինտուիցիան կօգ-նի ճիշտ որոշումներ ընդունել:

Օձերը — կկարողանան վերջապես հոգ տանել սեփական բարեկեցության մասին: Հիմա կարող եք առաջին տե-ղում դնել ձեր հետաքրքրությունները, լուծել ձեր և ուրիշների խնդիրները: Մարդիկ, որոնց մասին նախկինում հոգ եք տա-րել, հիմա ձեր հուսալի գործընկերները, օգնականներն ու համախոհները կդառնան: Դուք ձեզ ավելի ազատ կզ-գաք, կհասկանաք, որ պատրաստ եք նոր արկածների, իսկ այդ արկածներն իրենց երկար չեն սպա-սեցնի:

Ձիերը — ոչ միայն կհասկանան, թե ինչպես պիտի իրենց կյանքն ավելի լավը դարձնեն, այլև գործնական քայլեր կանեն այդ ուղղությամբ: Այս տարին մասնագիտական հաջողություններ է խոստանում նրանց, ովքեր աշխա-տանքն առաջին տեղում կդնեն և թույլ կտա անձնական երջանկություն գտնել նրանց, ովքեր դրա մասին են ե-րազում: Օգտակար կլինի ամեն ինչում նախաձեռնող լինելը, գաղափարներով կիսվելը, շրջապատողներին հե-տաքրքիր բան առաջարկելը: Այդ ամենը կօգնի նոր ընկերներ գտնել ու արագ հասնել նպատակներին:

Այծերը — կամ ոչխարները պետք է կարևոր որոշումներ ընդունեն:Չի բացառվում՝այդ որոշումները կապված լինեն աշխա-տանքի հետ.հնարավոր է՝ լրիվ նոր ոլորտում կիրառում գտնեք ձեր հմտություններին ու տաղանդ-ներին: Նշանա-կալիորեն կարող է լավանալ ֆինանսական վիճակը. դա վերաբերում է նույնիսկ նրանց, որոնք շատ քիչ են մտա-ծում գումարի մասին և սովոր են քչով բավարարվել:

Կապիկները — կկարողանան ամրապնդել գործնական կապերը. Ցուլի տարում դա նրանց համար շատ կարե-վոր կլինի: Հաջո-ղության հասնել հաճախ կհաջողվի նրա շնորհիվ, որ կկարողանաք լեզու գտնել մարդկանց հետ, միշտ կիմա-նաք՝ ում և ինչով կարելի է հետաքրքրել, միայն այնպիսի առաջարկներ կանեք, որոնցից հնա-րավոր չի լինի հրա-ժարվել: Չի բացառվում կարիերայի արագ աճը, որին կհետևի եկամուտների կտրուկ աճը: Անձնական հարաբե-րություններն էլ գործնականի նման լավ կդասավորվեն, դուք միշտ շրջապատված կլինեք լավ մարդկանցով:

Աքաղաղներն — այս տարի շատ բան կսովորեն: Այս նշանի ներկայացուցիչները ուշադիր ու աշխատասեր կլի-նեն, ոչինչ աչքաթող չեն անի, իսկ նրանից, ինչ կտեսնեն, ճիշտ եզրակացություններ կանեն: Տարվա առաջին կե-սին ստացած փորձը ամենայն հավանականությամբ պետք կգա տարվա երկրորդ կեսին: Հենց այդ հատվածում էլ կկարողանաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Դուք անընդհատ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, հաճոյախոսություն-ներ կլսեք ու կհամոզվեք, որ ձեր տաղանդներն աննկատ չեն մնացել:

Շներին — խորհուրդ է տրվում նոր գործեր ստանձնել,քանի որ Սպիտակ Ցուլի տարին շատ հարմար է դրա հա-մար: Ինտու-իցիան կօգնի ժամանակին նկատել բոլոր միտումներն ու ճիշտ որոշումներ ընդունել: Հենց նրա հուշումների շը-նորհիվ ժամանակը զուր չեք վատնի,կզբաղվեք միայն հեռանկարային նախագծերով: Կուրա-խացնի, որ ձեր շատ գաղափարներ արագ աջակցություն կստանան: Դուք կզգաք, որ համախոհներով եք շրջապատված:

Խոզերը — ուրախ կլինեն նոր հնարավորությունների համար, որոնք կընձեռի այս տարին: Հիմա կարող եք հե-տաքրքիր բա-ներ փորձել ու հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք:Հաջողակ կլինեն նրանք, որոնքչեն վախենա ռիսկի դիմել ու կղեկավարվեն սեփական առողջ բանականությամբ,այլ ոչ թե ուրիշների խոր-հուրդներով: Ձեր արարքները հաճախ ուշադրություն կգրավեն,իսկ շրջապատողների մեջ քիչ չեն լինի մար-դիկ,որոնք կսկսեն հիանալ ձեր տաղանդներով, իսկ հետո հուսալի համախոհներ, ապաև ընկերներ կդառնան: 

Поделиться
Класс
Send
gagik-surenyan-exanak_Q3PFy.jpg

Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին

jranjatum_sTvd8.jpg

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

gazanjatum-1_4OGq8.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

baghanis_l220D.jpg

Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել

anvadogh-en-ayrel_Dzn2E.jpg

Մասիս-Երևան մայրուղու վրա 50-ից ավել անվադողեր վառեցին. Տեսանյութ

hosanqazrkum_hECWQ.jpg

Վաղը մի շարք հասցեներում լույս չի լինելու

nikolay-hayrapetyan_SUQBz.jpg

Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Նիկոլայ Հովհաննիսյանը

anna-hakobyan_nlkQb.jpg

Աննա Հակոբյանը զայրանում և խոժոռում է հայացքը՝ «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին

dolary-ejanacav_1Ffi5.jpg

Ինչ փոխարժեքներ սահմանեց ԿԲ-ն

robert-qocharyan_gB4_1.jpg

Հող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան

inqn-iren-kyanqic-zrkel-e_9u6KQ.jpg

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

pn-poxgndapet-1_5onwP.jpg

Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից