ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական սպանությունը Երևանի կենտրոնում. ինչով են զբաղված իրավապահները

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթական սպանությունը Երևանի կենտրոնում. ինչով են զբաղված իրավապահները

Իրադարձային Ipress 2021-07-13 13:02:00 1167
naxagah-e-spanvel_oVoUN.jpg

iPress.am- Հերթական կրակոցը Երեւանում. ով է պատասխանատու քաղաքի կենտրոնում տիրող իրավիճակի մասով: Բանն այն է, որ մարդասպանները հաշվեհարդար են տեսնում իրենց թիրախի հետ Երեւանի կենտրոնում, ու որեւէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել: Հուլիսի 10-ին կրակոցներն էին հնչել Անի հյուրանոցի մոտ, ինչի արդյունքում հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի բնակիչ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, ով մահացել էր, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ 21-ամյա Արման Պողոսյանն է։

 ArmLur.am-ին մանրամասներ էին հայտնի դարձել Անի հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությունից: Մասնավորապես սպանվածն ու վիրավորը սովորել են Լենինգրադի Ազգային Անվտանգության ծառայությունում եւ Հայաստան էին տեղափոխվել ՀՀ ԱԱԾ-ում աշխատելու նպատակով եւ մեզ հասած լուրերի համաձայն, մոտ մեկ շաբաթից պետք է աշխատանքի անցնեին ԱԱԾ-ում: Ավելին, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, իրավապահներն այս պահին փնտրում են BMW մակնիշի մեքենա, որով, ըստ նախնական վարկածի, դեպքի վայրից հեռացել է սպանություն կատարողը:

Ի դեպ արդեն հայտնի է, որ սպանությունը կատարողը Ուկրաինայի քաղաքացի է, որին նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Երեւանի Կենտրոնում սպանություն է կատարվում: Ու մինչ իրավապահները գործի են անցնում, ենթադրյալ մարդասպանները իրենց գործն անում են ու լքում են Հայաստանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին կրակոցներն էին հնչել Մոսկվա կինոթատրոնի մոտ, ինչի արդյունքում սպանվել էր մոտ 50 տարեկան մի տղամարդ մամուլում տեղեկություներ տարածվեցին, որ ցանկացել են սպանել հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին՝ քյավառցի Ռաֆոյին, սակայն ենթադրյալ մարդասպանը վրիպել է եւ կրակել է նրա թիկնապահի վրա կամ էլ զրահապատ մեքենան փրկել է թիրախավորված Մարդոյանին, իսկ հետևի մեքենան խոցելի է դարձել: Վերջինիս սպանողը Ռուսաստանի քաղաքացի է, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ արդեն 2 ամիս է, ինչ իրաապահները փնտրում են:

Ով է պատասխանատու

Այս իրավիճակում առավել մտահոգիչ է մեկ հանգամանք, օրը ցերեկով Երեւանի կենտրոնում հերթական անգամ մարդ են սպանում ու իրավապահները համակարգում փոփոխություններ են անում՝  ցույց տալով, թե նոր համազգեստով նոր փոփոխություններով ապահովում են երկրում անվտանգությունը, մինչդեռ տեղի ունեցող դեպքերը այլ բան են վկայում: Այսպիսով, ստացվում է՝ թշնամին սահմանին մեր զինվորին է ծեծում, ցանկանում է մխրճվել մեր տարածք, իսկ երկրի ներսում՝ հերթական անգամ մայրաքաղաքի կենտրոնում մարդ են սպանում։ Իսկ իրավապահ համակարգը կամ վարչապետի անվտանգությունն է ապահովում կամ համակարգի ներսում փոփոխություն է իրականացնում՝ ցույց տալով, թե աշխատում է, իսկ իշխանություններն էլ շարունակում են վստահեցնել, թե Հայաստանում ապագա կա:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն