Մանրամասներ հրազենով սպանված երիտասարդի դեպքից

Մանրամասներ հրազենով սպանված երիտասարդի դեպքից

Իրադարձային Ipress 2020-04-27 22:32:00 2583
hrm_lg5Or.jpg

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 08: 30-ի սահմաններւոմ Կապանի բժշկական կենտրոնի դիահերձարանի աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Կապանի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և հայտնել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տարածքում գտնվող գերեզմանոցում՝ ավտոմեքենայում դի կա:

 Դեպքի վար են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ազիզյանի, ոստիկանության Կապանի բաժնի պետ Հովհաննիսյանի և քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Կապան քաղաքի Շինարարների թաղամասի բնակիչ, 31-ամյա Արամ Սարգսյանի դին,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ նրա վրա կա հրազենային վնասվածք: Mercedes մակնիշի 81 GQ 081 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մեկ հատ կրակված պարկուճ և մեկ հատ գնդակ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում էր Կապան քաղաքի բնակիչ, Սասուն Սարկիսյանին, ով ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ սպանվել էր Կապան քաղաքում, իսկ նշված ավտոմեքենան ոստիկանության Կապանի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:

Ըստ վարկածներից մեկի՝ Ա. Սարգսյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահում ինքնասպան է եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, ապրիլի 22-ին հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն էր տեղի ունեցել հանրապետությունում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում երիտասարդ տղայի դի կա: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ազիզյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ, 30-ամյա Սասուն Սարկիսյանի դին:

Դատաբժիշկը, տեղում զննելով, հայտնել էր, որ թիկունքի հատվածում կա հրազենից արձակված կրակոցի 2 հետք: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում կատարելով զննություն, հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 2 պարկուճ: Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը խանութի աշխատակից էր:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը