Սպանություն կատարողը քրոջ որդին էր. մանրամասներ երեկվա սպանությունից

Սպանություն կատարողը քրոջ որդին էր. մանրամասներ երեկվա սպանությունից

Իրավունք Ipress 2021-06-06 12:31:00 1134
cno_42_zI.jpg

iPress.am- Երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի,  քրեական ոստիկանության  գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները, տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ օպերատիվ և ճիշտ գործողություներ, բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքի Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը:

Մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին,  ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ,  32-ամյա Արմեն Ե.-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործութունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Դավթյանը, ում որոշմամբ  սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն  ձերբակալվել է:

Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական: Աղբյուրի  տեղեկություններով՝   սպանվածը կասկածյալի քեռին է:  

Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն էլ՝  մահացածի մարմնի ձախ կողային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերք, իսկ դեմքին՝ վնասվածքներ: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը