Սպանություն Երևանում.կա զոհ

Սպանություն Երևանում.կա զոհ

Իրադարձային Ipress 2020-06-07 14:54:00 3117
Հետևեք մեզ՝ Telegram-ում
zv_NZvvR.jpg

Կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել Երևանի Շենգավիթ համայնքում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում։ ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել:

Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38- ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:

Shamshyan.com-ի տեղեկություններով` իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը. նա Տարոնցի փողոցի բնակիչ 38-ամյա Թելման Կարապետյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Քննիչները դեպքի վայրի զննության ժամանակ սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:

Մինչ իրավապահները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը։ Նա ինքնախոստովանություն է արել՝ նշելով, որ սպանությունն ինքն է կատարել «Մակարով» տեսակի ատրճանակով։ Նա ոստիկաններին է հանձնել նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Նախնական տեղեկություններով՝ սպանված Թելման Կարապետյանը, որը թաղում հայտնի է որպես Թելո, ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց։ Այս պահին նախաքննություն է ընթանում՝ սպանության դրդապատճառներն ու այլ մանրամասներ պարզելու համար։

Ոստիկանները ստիպված են եղել դեպքի վայրից մի խումբ երիտասարդների բերման ենթարկել, որոնք, անտեսելով ոստիկանների զգուշացումները, ոչ միայն չէին պահպանել սոցիալական հեռավորություն, այլև անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության հանդեպ՝ հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելով։

 

Поделиться
Класс
Send
img9996_DDpcN.jpeg

Պարեկը հարվածել է քաղաքացուն. Բացառիկ տեսանյութ

img3881_xXtT9.jpeg

Ռուբլին այսօր ավելի թանկացավ. Նոր տվյալներ

img9992_tYQs0.jpeg

12 հազարի փոխարեն՝ 160 հազար դրամ․ վարորդների համար թանկացումներ են սպասվում

img3270_PU4xj.jpeg

Ողբերգական դեպք Երևանում. 1 ամսական տղա երեխա է մահացել

img9968_AALIq.jpeg

Ուժգին քամին ու տեղումները կշարունակվեն նշված վայրերում. Սուրենյանը մանրամասնում է

img9954_DwURJ.jpeg

Տեսանյութ. Ողբերգական ավտովթար Երևանում. ծնողները մահացել են, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

img3340_wr1Pq.jpeg

Այսօր ռուբլին թանկացավ. Կենտրոնական բանկ

img9951_pEe4h.jpeg

Ինչպե՞ս է 17-ամյա պատանու տեսանյութը հայտնվել թելեգրամյան ալիքում. Տեսանյութ

img3484_NGVzy.jpeg

10 ժամ ջուր չի լինի

img9923_vxzR0.jpeg

Օրենքը վաղն ուժի մեջ է մտնում

img9553_BlP_E.jpeg

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. Եղանակ

img6428_X2m98.jpeg

Այսօր ռուբլին ավելի թանկ է. Կենտրոնական բանկ