Դաժան ու անմարդկային սպանություն Հայաստանում. կնոջ են սպանել. մանրասներ

Դաժան ու անմարդկային սպանություն Հայաստանում. կնոջ են սպանել. մանրասներ

Իրադարձային Ipress 2021-12-28 15:01:00 2760
spanutyun_LuKE2.jpg

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության  Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան  3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան,  որտեղ հայտնաբերել են կնոջ դի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Չարենացավանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Պետրոսյանը:  Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը,  ժամանել է  նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոսյանը:

Ոստիկանները նշված  թաղամասի  4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին՝ ննջասենյակի հատակին պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով: Ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ  Կոտայքի մարզային քննչական վարչությունում  ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Չարենցավան քաղաքի «Նարե» համատիրությունում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան  և հանցագործության  գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 
 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ