Սարսափելի դեպք ՀՀ-ում. Երիտասարդը դանակի բազմակի հարվածներ է հասցրել կնոջը. Տեսանյութ

Սարսափելի դեպք ՀՀ-ում. Երիտասարդը դանակի բազմակի հարվածներ է հասցրել կնոջը. Տեսանյութ

Իրադարձային Ipress 2021-05-25 01:03:00 3783
spanutyan-pordz_n30V2.jpg

iPress.am- Այսօր՝ մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի կին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

 Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է  վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 67-ամյա Անահիտ Հ.-ն է:

Մինչ բժիկները պայքարում էին  նրա կյանքի համար, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանմունքների ծառայողները  պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում Անահիտ Հ.-ի հետ  վիճաբանել է Արտաշատի բնակիչ, 27-ամյա Աշոտ Հ.-ն, ով խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Հ-ի մարմնի տարբեր մասերին: Ոստիկանները տաք հետքերով Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել են կասկածյալ Աշոտ Հ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, սրտապարկի և սրտի ձախ նախասրտի վնասումով,  հեմո-պնեվմոթորաքս, հեմոպերիկարդ, վերին վերջույթների և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած չթափանցող վերքեր, հեմոռագիկ և գիպովոլեմիկ շոկ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Քննչական վարչություն է  ներկայացվել նաև կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անահիտ և Աշոտ Հ.-երը ազգականներն են: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը