Ողբերգական դեպք. սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրամասի պետին

Ողբերգական դեպք. սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրամասի պետին

Իրադարձային Ipress 2021-02-18 12:23:00 1221
hll_QyJHo.jpg

Այսօր՝ փետրվարի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 00։50-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչն իրեն տուն մտած գողին հետապնդում է։  Որոշ ժամանակ անց Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորի Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Քաջարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Ոսկանյանն էր։  Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։

Մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին, և տղան այցելել է մորը, ու երբ փորձել է մտնել տուն, ներսում ինչ-որ անձ չի թողել, որպեսզի նա մտնի տուն, որից հետո այդ անձը դուռը բացել, դիմել է փախուստի, տղան էլ հետապնդել է տականքին։

Չկարողանալով բռնել նրան՝ վերադարձել է տուն և նկուղում հայտնաբերել է հորը՝ մարմնական վնասվածքներով և կպչուն ժապավենով կապված վիճակում։ Անմիջապես տղան ահազանգել է հիվանդանոց, և հետո հորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն մահացել է։ 

Աղբյուրի տեղեկություններով մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։

Տուն ժամանած ոստիկաններն ու քննիչները այն հայտնաբերել են ամբողջովին տակնուվրա արված։  Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-իմ մասի հատկանիշներով հարուցվել է քրеական գործ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Չի բացառվում, որ արարքը վերաորակվի և քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նույնպես քրգործ հարուցվի։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  նաև՝ տանից ճիվաղը գողություն կատարե՞լ է, թե՞ ոչ։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը