Սոնայի վթարի պատճառը

Սոնայի վթարի պատճառը

Իրադարձային Ipress 2022-04-30 00:23:00 49413
sona-mnatsakanyan_WzdJC.webp

Hraparak.am- Վերջը կառավարությունը գցեց -բռնեց ու հաստատեց, որ վթարի ժամանակ վարչապետը եղել է շարասյան մեքենաներից մեկում։ Իմացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հոր հետ, ցավակցություն ու ափսոսանք հայտնել` երաշխավորելով, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն:

Աշխատակազմի ղեկավարի վթարի վերաբերյալ պատճառաբանությունը որ լսում ես, վարչապետի կատարած «բոլոր օբյեկտիվ քննություններն ես հիշում» ու հասկանում, որ նրա «բոլոր օբյեկտիվ քննություններն այն են», որ ինքը իրեն դուրս հանի բոլոր քննություններից։ Ինքը ոչ մի բանի պատասխանատու չի, ինքը միայն իրենից դուրս «օբյեկտիվ» քննություններ է անում։ 

Մինչև վթարը՝ ապրիլի 24- ին, «Վախիդ ձեռը «պլե՞ն ենք ընկել» վերտառությամբ մի հոդված էի գրել, որը պարզ պատասխանում է, թե վարչապետի վախը մեզ ուր կարող է հասցնել։ Դա իմ կարծիքն էր, որը լսելու դեպքում օգտակար կլիներ վարչապետին։ Ու ահա մի քանի օր հետո վարչապետի ավտոշարասյան դեպքը։ Հղի կնոջը վթարի ենթարկել ու թողնել, փախչել՝ պատճառաբանություններ որոնելով։ Հիմա էլ ասում է՝ օբյեկտիվ քննություն կանեմ։ Ոչ մի օբյեկտիվ քննություն էլ պետք չի։

Ապրիլի 24-ին ես արդեն գրել եմ, որ ժողովուրդը «պլեն է վարչապետի վախի ձեռքին,»։ Այդ վախը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա։ Պատկերացրեք «վախից փախչող մի մարդ»։ Այդ մարդը կտեսնի՞ իր ոտի տակ ընկած մեկին կամ կկանգնի՞ մեկին օգնի։ Սոնայի ու իր բալիկի մահը վարչապետի վախն է։ Սոնայի վրաերթի օբյեկտիվ քննությունը դա է։ 

Ի դեպ վախը, կեղծ խաղաղությամբ վախը քողարկելը կործանարար է նաև պետության համար, ու մենք դրա մեջ ենք ազգովի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը