Երգչուհի Սիրուշոն գրառում է արել

Երգչուհի Սիրուշոն գրառում է արել

Life Ipress 2021-02-01 20:32:00 924
bgg_tEX2B.jpg

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին ու շատ բան կարող եմ ասել...
Բայց հիմա դրա ժամանակը չէ: Միակ բանը, որ հիմա ուզում եմ ասել այս է.
Արցախ...

Շնորհակալ եմ քեզ, Արցախ, որ քեզնով հպարտացել եմ, որ անկախ քո տեսած դժվարություններից, դարեր շարունակ չարչարված հողիդ վրա պահել ես հայկական մշակույթն ու ոգին։ Շնորհակալ եմ, որ քո պատերազմած գրկում ավելի խաղաղ եմ ինձ զգացել, քան որևէ երկրում, որ երբևէ եղել եմ։ Շնորհակալ եմ, որ չնայած նրան, թե քանի անգամ ես դավաճանվել, խոցվել, վիրավորվել, միևնույն է՝ յուրաքանչյուր հայի ընդունել ես գրկաբաց, ժպիտով, փաթաթվել ու բաց չես թողել... Մենք քեզ բաց թողեցինք։ Ների՛ր, ների՛ր նրանց, ովքեր չգնահատեցին քեզ, ովքեր արժեքդ չհասկացան ու քեզ բեռ համարեցին։ Իմացի՛ր, որ քեզ համար պայքարողներ եղել են ու շատ են եղել, որ մինչև վերջին վայրկյանն ամուր կանգնել են, մինչև վերջին շունչը պայքարել են ու պատրաստ էին ամբողջ կյանք պայքարել. դա է հայի իրական տեսակը։

Ես հրաժարվում եմ ինձ պարտվող ու խեղճացած զգալ՝ դու այդպիսի սերնդի չես արժանի, դու հպարտ ու գլուխդ բարձր ես միշտ եղել, ու ես էլ կլինեմ քո պես։

Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես հիանալի, մաքուր ու լավ ընկերներ։ Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես լեռներիդ պես ամուր, պայքարող ու ազնիվ ամուսին ու երկու որդի, որոնք, խոստանում եմ, կմեծանան որպես հպարտ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը