Բժիշկները տնետուն են գնում, հավաքում մորթած միսն ու հրկիզում. սարսափելի դեպք Հայաստանում

Բժիշկները տնետուն են գնում, հավաքում մորթած միսն ու հրկիզում. սարսափելի դեպք Հայաստանում

Իրադարձային Ipress 2021-07-02 18:43:00 1410
sibiryan-xoc_5EQCH.png

 iPress.am- Շիրակի մարզի Իսահակյան գյուղում «սիբիրյան խոցի» հետքերով բժիշկները տնետուն են գնում, հավաքում մորթած միսն ու հրկիզում: Այս կերպ են պայքարում գյուղում այս վտանգավոր հիվանդության դեմ, որը տարիներ շարունակ վերացված էր: Ինչպես հայտնի է, 7 անձ տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։

Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նոր մանրամասներ հաղորդեց վարակվածների մասին. «Հունիսի 30-ին «սիբիրյան խոցի» ախտորոշմամբ  հիվանդանոց է տեղափոխվել 4 տղամարդ ու մի կին, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 1–ին,  ևս մեկ տղամարդ ու կին։

«Սիբիրյան խոցով» վարակվածները միջին տարիքի են եղել՝ 35, 40, 45 տարեկան: Հիվանդանոց տեղափոխվածները անասուն մորթողները, դրանց միսը մշակողներն ու գնողներն են եղել»,- ասաց համայնքապետը: Վերջինս ընդգծեց, որ այսօր այցելել է հիվանդանոց՝ իմանալու «սիբիրյան խոցով» վարակվածների առողջական վիճակը. «Բնակիչների մարմնի տարբեր հատվածներում «սիբիրյան խոցեր» են առաջացել։ Նրանց վիճակն այս պահին միջին ծանրության է»,- ընդգծեց Արտավազդ Արսենյանը:

Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք՝ «սիբիրյան խոցով» վարակման դեպքերը շատանան Արտավազդ Արսենյանը պատասխանեց, որ հակառակ կարծիքին է. «Ես կարծում եմ, որ վարակման դեպքերը լրիվ կվերանան գյուղում, քանի որ երեկ էլ սիբիրախտի դեմ ամբողջ գյուղի գլխաքանակը նորից պատվաստվել է: Հիմա եթե, դրանք 3 օրվա ընթացքում անկեցին, ուրեմն տվյալ հիվանդությունն ունեն, եթե 3 օր լրացավ ու ոչ մի անասուն չանկեց, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,- նշեց գյուղի վարչական ղեկավարը:

Նա վստահեցրեց, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են, բժիշկների հատուկ խմբեր են ձևավորվել, որոնք տնետուն են գնում. «Պարտադիր կերպով բոլոր կանոններին հետևում ենք, ովքեր մորթած միս են տարել տուն, բոլորը հավաքել ենք ու հրկիզել: Հուսանք, որ այս վիրուսը գյուղից շուտ կհեռանա»,- ասաց Արտավազդ Արսենյանը: Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը հուլիսի 1-ին՝ առավոտյան, ինքնասպան է եղել։
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը