Փորձել է Շուշան Փաշինյանին տեսնել, հայտնվել է ոստիկանությունում

Փորձել է Շուշան Փաշինյանին տեսնել, հայտնվել է ոստիկանությունում

Իրադարձային Ipress 2022-02-23 01:01:00 1593
shushan_3I2GS.jpg

Hraparak.am-Մեզ պատմեցին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Քաղաքացին քաղցրավենիքը ձեռքին մտել է կրթահամալիր` Նիկոլ Փաշինյանի դստեր` Շուշանի հետ ծանոթանալու նպատակով: Մեր տեղեկություններով` քաղաքացու նպատակը Նիկոլ Փաշինյանի «հետքի» վրա դուրս գալն է եղել: Քանի որ 3 միլիոն վարչապետներն այլեւս չեն կարողանում որեւէ կերպ մոտենալ ու շփվել 2018-ին իշխանության եկած վարչապետի հետ, այսպիսի զարտուղի ճանապարհներ են մարդիկ ընտրում։

Մեր աղբյուրը նշում է, որ քաղաքացու դեմն անմիջապես փակել են անվտանգության աշխատակիցները՝ թույլ չտալով, որ երեխային մոտենա։ Իսկ մի քանի րոպեից երկու մեքենա մտել են դպրոցի բակ եւ նրան իրենց հետ տարել են: Մենք կապ հաստատեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի տնօրեն Սուսան Մարկոսյանի հետ` տեղի ունեցածի մանրամասները ճշտելու նպատակով, վերջինս մեր հարցից զարմացավ, նշելով, որ նման տեղեկություն չունի, ավելին` առաջին անգամ է լսում, որ նման միջադեպ է եղել:

Չնայած տնօրենը հերքեց լուրը, սակայն մենք կապվեցինք միջադեպի «գլխավոր հերոսի»՝ դպրոց այցելած քաղաքացու հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը։ Ասաց, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարեվերջին։ Պատմեց, որ գնացել էր դպրոց, որպեսզի Փաշինյանի դստեր հետ փոխանցեր ինչ որ փաստաթղթեր եւ վարչապետը միջնորդեր, որ իր պաշտոնը բարձրացնեին։

Նշեց նաեւ, որ դրանից առաջ էլ փորձել էր հանդիպել Փաշինյանի որդու՝ Աշոտի հետ, սակայն չի ստացվել, եւ անգամ ՔՊ գրասենյակ է այցելել։ Այդ անգամ Շուշան Փաշինյանին մոտենալ չի հաջողվել՝ ոստիկաններն իրեն տարել են Մալաթիայի ոստիկանություն, ապա 3 ժամ պահելուց հետո բաց են թողել: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ինքը զրույց է ունեցել դպրոցի տնօրենի հետ: Վերջինս հորդորել է քաղաքացուն այլևս դպրոցի տարածքում չերևալ: 

Այս խոսակցության ձայնագրությունը մեր տնօրինության տակ է, իսկ մարդու անունը չենք հրապարակում՝ նրան հարվածի տակ չդնելու համար։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել