«Շատերը մինչև այսօր զարմանում են, որ հարազատ քույրեր ենք». Մոդել Թերեզա Մարտիրոսյանը՝ քրոջ՝ Լիլի Մորտոյի մասին. ՖՈՏՈ

«Շատերը մինչև այսօր զարմանում են, որ հարազատ քույրեր ենք». Մոդել Թերեզա Մարտիրոսյանը՝ քրոջ՝ Լիլի Մորտոյի մասին. ՖՈՏՈ

Life Ipress 2021-05-10 19:44:00 2895
nfiiiii_jylhD.jpg

Մոդել Թերեզա Մարտիրոսյանն այս շրջանում մեծ զբաղվածություն չունի, ըստ նրա՝ սկսել է ժամանակ հատկացնել ընտանիքին, անձնական կյանքին, ընկերներին: Tert.am Life-ի հետ զրույցում Թերեզան խոսել է ազատ ժամանակ նկարելու, իր կողքին այս պահին որևէ մեկին չպատկերացնելու, քրոջ՝ Լիլի Մորտոյի հետ հարաբերությունների, նրա կերպարի և իրար նման չլինելու մասին:

Թերեզայի խոսքով՝ նախկինում աշխատանքային զբաղվածությունն այնքան շատ էր, որ ընտանիքի, անձնական կյանքի, ընկերների համար չէր կարողանում շատ ժամանակ հատկացնել:

«Հիմա կարողանում եմ ամեն ինչի համար ժամանակ գտնել, գուցե նրանից է, որ ժամանակը ճիշտ եմ բաշխում և աշխատանքային ծանրաբեռնվածություն չունեմ: Նաև սկսել եմ նկարել, բայց երբևէ ոչ մի տեղ չեմ սովորել: Փոքր տարիքում մեր տան պատերին էի նկարում, ինչպես բոլոր երեխաները: Նույնիսկ տանը հատված ունենք, որը երկար տարիներ մայրս այդպես էր թողել: Ընտանիքիս անդամները, ընկերներս, քույրս՝ Լիլին, շատ են գնահատում իմ աշխատանքները: Լիլին հաճախ է իր էջում տեղադրում իմ նկարները, ինչն ինձ ոգևորում է, որովհետև նա իմ շրջապատի ամենաադեկվատ մարդն է՝ չնայած շատերի մոտ կարող է այլ տպավորություն ստեղծվել: Եթե ինչ-որ բան վատ լինի, նա կասի, նաև կասի, եթե ամեն ինչ շատ լավ է»,- ասաց նա:   

Ըստ մոդելի՝ իր սիրտը զբաղված չէ, կյանքի այս փուլում անձնական հարաբերությունների մասին չի մտածում: «Տարիքի հետ ավելի բծախնդիր ես դառնում, ընտրությունը բարդանում է: Շատ լավ է, երբ կողքիդ տղամարդ կա, բայց ամեն մարդ իր երջանկությունն առաջին հերթին իր մեջ պետք է փնտրի: Ես բծախնդիր մարդ եմ, եթե պետք է հանդիպեմ տղամարդու հետ, մտածեմ ընտանիք կազմելու մասին, նա պետք է ինձնից առավել լինի, ամբողջ կյանքում ցանկանամ նրանից ինչ-որ բան սովորել: Իմ կողքի տղամարդը նաև ֆինանսապես պետք է ինձնից առավել լինի, բայց շեշտը չեմ դնում միայն դրա վրա, ավելի շատ գնահատում եմ մարդու ձգտումները: Հիմա սկսել եմ իմ գիտելիքների վրա ժամանակ ծախսել, որպեսզի իմ ուզած, ինձ համապատասխան տղային ավելի հեշտ գտնեմ: Կարծրատիպեր կան, որ տղան պետք է բարձրահասակ, շեկ, հարուստ լինի, ես նման բաների մասին երբեք չեմ մտածել, երջանկությունն այդ ամենի մեջ չէ»,- նշեց նա:   

Թերեզան ու Լիլի Մորտոն հարազատ քույրեր են: Նրանց ծայրահեղ տարբեր կերպարներ ունենալու թեման շատ է քննարկվում: Թերեզայի խոսքով՝ բնական է, որ իրար նման չեն, զույգ քույրեր չեն:

«Մենք ընտանիքում 5 երեխա ենք, իրար նման չլինելը բնական է, բոլոր են տարբեր, այնպես չէ, որ միայն ես ու Լիլին ենք տարբեր: Շատերը մինչև օրս զարմանում են, որ քույրեր ենք:  Մենք նմանություններ չունենք, բայց կարող ենք միաժամանակ ասել նույն արտահայտությունը, լսել նույն երգը: Մենք փոքրուց ենք տարբեր եղել, Լիլին արտաքնապես միշտ տարբերվել է բոլորից, հագել է տարբերվող հագուստ, մազերը հարդարել է տարբերվող ձևով: Իսկ ես հանգիստ եմ եղել, յուրահատուկ առանձնահատկությամբ չեմ տարբերվել, հիմա էլ չեմ տարբերվում: Մեր տարբեր լինելը վեճերի առիթ չի դառնում, փոքր տարիքում կարող էինք ափսեները լվալու կամ տունը հավաքելու համար վիճել, մեծ տարիքում վեճեր չեն եղել: Եղել է՝ Լիլիին ասել եմ՝ մազերդ այդպես լավ չէ, ինչո՞ւ ես այդպես արել, նա էլ ասել է՝ այդպես եմ ցանկացել, այդպես եմ արել»,- պատմեց Թերեզան:

Լիլի Մորտոյին բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ են վերագրում: Թերեզան շեշտեց, որ ինքը պլաստիկ վիրահատություններին դեմ չէ, եթե տվյալ մարդն այդպես է ուզում:

«Եթե Լիլին ուզում է պլաստիկ վիրահատություններ անել, դա իր որոշումն է: Ես կարող եմ կողքից խորհուրդ տալ, բայց դիմացինդ հասուն մարդ է, նա է որոշում ինչպես կառուցել սեփական կյանքը: Ինչ էլ Լիլին որոշի, իր կողքին եմ: Ես պլաստիկ վիրահատություններ, միջամտություններ չեմ արել, բայց եթե չեմ անում, չի նշանակում, որ դեմ եմ կամ պետք է ասեմ՝ ի՞նչ ես արել: Իհարկե, խոսքն ամեն ինչ չափի մեջ անելու մասին է: Շատերը կարծում են, որ Լիլիի միջամտությունները չափի մեջ չեն, բայց նրանցից շատերը և՛ քննադատում, և՛ հետևում են նրան, ինչ-որ տեղ ուզում են նմանվել: Լիլին թեթև է վերաբերում քննադատություններին, ուշադրություն չի դարձնում, իսկ ես այդպիսին չեմ: Կարող եմ տպավորվել ինձ շրջապատող մարդկանցից մեկի կարծիքից: Չեմ կարդում նրա հասցեին մեկնաբանությունները, եթե կարդամ, միգուցե նեղսրտեմ: Մարդիկ, ովքեր վատ բաներ են գրում, նշանակում է՝ իրենց կյանքում էլ վատն է տիրում, չեն կարողանում սեր տալ: Դա վատ է տվյալ մարդու, ոչ թե Լիլիի կամ մեկ ուրիշի համար, ում հասցեին վատ մեկնաբանություններ են գրում: Ամեն դեպքում, եթե մի բան քննադատվում է, նշանակում է՝ հաջողված է»,- ընդգծեց Թերեզան:

Թերեզան նկատեց՝ կապ չունի Լիլի՞ն է, թե՞ մեկ այլ անձ, եթե մարդը երջանիկ է իր կերպարով, ուզում է տիկնիկի կամ հրեշի նմանվել, դա իր ընտրությունն է: «Այդ տիկնիկային կերպարն ուղղակի կերպար է, որը Լիլին խաղում է բեմում, Ինստագրամում․ մարդկանց մի մասին դա դուր է գալիս, մյուսին՝ ոչ: Լիլիի կերպարը, բնականաբար, վուլգար է, նուրբ չէ, բոլորս էլ ադեկվատ ենք, հասկանում ենք դա, բայց չի նշանակում, որ ես դեմ եմ կամ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում, թե ինչպես ներկայանա»,- նկատեց Թերեզան:

Հարցին, թե ինչպե՞ս են ընտանիքի մյուս անդամները վերաբերում Լիլիի տիկնիկային կերպարին, Թերեզան պատասխանեց. «Մեր ընտանիքի անդամները, միգուցե, դեմ են Լիլիի կերպարին, մայրս, քույրս ինչ-որ բաներ ասում են: Կարծում եմ՝ նորմալ է, սովորական ընտանիքներում էլ է այդպես, օրինակ, երբ աղջիկը կարճ կիսաշրջազգեստ է հագնում, հայրն ու եղբայրը նկատողություն են անում»:

   

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն