Շոյգուն սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով. ՌԴ-ն ինքնաթիռներ է օդ հանել

Շոյգուն սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով. ՌԴ-ն ինքնաթիռներ է օդ հանել

Բանակ Ipress 2022-03-29 12:51:00 5244
shoygu-russia_3bKYI.jpg

Hraparak.am-Արցախյան վստահելի աղբյուրի հավաստմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը սկսել է լրջորեն զբաղվել Արցախում ադրբեջանական սադրանքների կանխմամբ ու ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքներից ադրբեջանական զորքերի հետքաշմամբ:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր սկսել է անձամբ զբաղվել Ադրբեջանին սանձելու գործով: Շոյգուի վճռականությունը երևացել է Արցախում խաղաղապահների կտրուկ քայլերով և Արցախում ու Հայաստանում ռուսական զինտեխնիկայի շարժերով:

Քիչ առաջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ռուսական ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչք է իրականացվել, որով Ադրբեջանին նախազգուշացում է արվել, որ խուսափի լարվածության օջախների ստեղծումից:

Վերջին օրերին Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև տեղի ունեցած բանավեճը ցույց տվեց, որ ռուսական կողմում ընկալում են, որ Ադրբեջանն անցել է կարմիր գծերը ու սպառնում է ռուսական շահերին:

Ասում են՝ հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության ծաղրական պատասխաններից ու Փառուխի հատվածում գրաված տարածքներից հետ չքաշվելու ազդակներից հետո ՌԴ պաշտպանության նախարարը ստացել է Վլադիմիր Պուտինի խիստ հանձնարարականը ադրբեջանական սադրանքները կանխելու ու նրանց զինուժը ելման դիրքեր վերադարձնելու մասին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է հայ գործընկերներին, որ բացառվում է պատերազմն Արցախում` Ռուսաստանն ունի բավարար մեխանիզմներ ու վճռականություն կանխելու ադրբեջանական ագրեսիան: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը